«Քովիդ 19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի, կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքեր

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների փոխգործակցության ձևաչափով իրականացված լայնամասշտաբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել ապացույցների բավարար համակցություն, ըստ որի՝ առողջապահության ոլորտում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել, այն է՝ 2021 թվականի ապրիլ ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածում նույն բժշկական հաստատությունում փաստաթղթերով ձևակերպված և ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, փոխարենը` կազմել և հաստատել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ:

Նշված ապօրինի գործողությունների հետևանքով հիշյալ քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կիրառված սահմանափակումները, չեն պահպանվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների պարտադիր պահանջները, պատշաճ կերպով չի ապահովվել բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներով սահմանված պահանջների կատարումը, վտանգի տակ է դրվել պետության կողմից երաշխավորված և համավարակից պաշտպանվելու այլ անձանց իրավունքները՝ այդ կերպ էական վնաս պատճառելով ինչպես հիշյալ առողջապահական կազմակերպության, այնպես էլ պետության օրինական շահերին:
Ընդ որում, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող աշխատակիցները նշված ակնհայտ ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամի չափով կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացվել են:

Քրեական գործի նախաքննությամբ կատարվել են մեկ տասնյակից ավելի խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են քաղաքացիների կողմից որպես կաշառք տրված գումարները, ձեռք են բերվել այն անձանց տվյալները պարունակող ցուցակները, ովքեր փաստացի պատվաստված չլինելու պայմաններում ստացել են կեղծ սերտիֆիկատներ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում քննչական խմբի քննիչների կողմից, անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա, ձերբակալվել են նույն բժշկական հաստատության թվով վեց աշխատակիցներ, ովքեր էլ տվել են խոստովանական ցուցմունքներ` տեղեկություններ ներկայացնելով ինչպես կիրառված հանցավոր մեխանիզմի, այնպես էլ որպես կաշառք ստացած գումարների և փաստացի կեղծ սերտիֆիկատներ ստացած անձանց վերաբերյալ:

Քրեական վարույթի ներկա փուլի շարժընթացի համատեքստում ակտիվորեն շարունակվում են ձեռնարկվել քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պատվաստման փաստը հաստատող կեղծ սերտիֆիկատներ ստացած բոլոր քաղաքացիներին հայտնաբերելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու, հակաօրինական վարքագիծ դրսևորած անձանց ամբողջական շրջանակն ու հանցավոր մեխանիզմում յուրաքանչյուրի դերակատարությունը պարզելու, ինչպես նաև նրանց նկատմամբ պատասխանատվության խստագույն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով շարունակական ու ծավալվող բնույթ կրող հիշյալ հանցագործությունների վտանգավորության աստիճանը, կարևորելով բնակչության առողջության պահպանման առաջնահերթությունը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին և նրանց աշխատակիցներին խստորեն նախազգուշացնում է՝ Ազգային անվտանգության մարմիններն առավելագույն գործիքակազմի կիրառմամբ իրականացնում են ծավալուն միջոցառումներ ինչպես նախկինում կատարած, այնպես էլ ներկայում շարունակական բնույթ կրող կեղծ պատվաստումների դեպքերը հայտնաբերելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու ուղղությամբ:

Միաժամանակ, քաղաքացիներին կոչ է արվում զերծ մնալ պատվաստման վերաբերյալ կեղծ սերտիֆիկատներ ստանալուն ուղղված հակաօրինական գործողություններից, քանի որ այդպիսիք ոչ միայն իրական սպառնալիք են ազգաբնակչության առողջության պահպանման համար, այլև ՀՀ քրեական օրենսգրքով հանդիսանում են պատժելի արարքներ և առաջացնելու են խիստ անբարենպաստ իրավական հետևանքներ: