Մահճակալային ֆոնդը սպառված է․ մոտենում ենք «վառվող կարմիր գոտու» շեմին․ Ռոմելա Աբովյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2024 | 16:30
Արգելել Արցախի իշխանություններին զբաղվել արցախցիների հարցերով, ազգային դավաճանություն է․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 16:20
ՌԴ ԱԳՆ-ն 102-րդ բազան անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխիքը»
29.03.2024 | 16:19
Փոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին
29.03.2024 | 16:14
Եթե հայ-ռուսական հարաբերությունները փչացել են, դրա մեղավորները Երևանում չեն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 16:13
ԲԴԽ անդամը տեղեկություն չունի հրաժարական տված դատավորների նկատմամբ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 16:07
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման  ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
29.03.2024 | 16:00
Ալիևը սպառնալիքի տակ ստիպելու է ԼՂ ղեկավարներին ՀՀ-ի վրա բարդել մեղքը, «օկուպանտ» պիտակել, դա լրջագույն վտանգ է․ Արթուր Օսիպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 15:55
Քաղաքական մարմին է, իր կամքն է արտահայտել. Մելքոնյանը`ՔՊ-ի`ՍԴ դատավորի ընտրությանը չմասնակցելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 15:46
Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են «Կրոկուս»-ի վրա հարձակվողների հետ կապերի մեջ
29.03.2024 | 15:34
Օրենքը խտրական է կիրառվում․ Փաշինյանը անօրինականություն է անում, ոչինչ չի ձեռնարկվում․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 15:26
«Կրոկուս»-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի
29.03.2024 | 15:16
Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիային. հաղորդվում է 33 մարդկային կորստի մասին
29.03.2024 | 15:07
Սոլովյովի հաղորդումը ՀՀ-ում արգելափակվում է, հայ գործիչը՝ Պաղեստինի ԱԳ նախարար․ ԼՈՒՐԵՐ
29.03.2024 | 14:57
Եթե սահմանը հստակեցված չէ, ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չէ․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2024 | 14:52
ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր
Բոլորը

Հայաստանում, կորոնավիրուսով պայմանավորված, իրավիճակը բավականին լարված է:  Այս մասին այսօր հրավիրվածմամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

«Ունենք շուրջ 50 տոկոս դեպքերի աճ, վարակի վերարտադրողականության ցուցանիշը մեկից բարձր է, ինչը  խոսում է այն մասին, որ վարակը շատ արագ տեմպերով տարածվում է»,- նշեց Աբովյանը։

Նրա խոսքով՝ ցավոք, ունենք մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում 1,5-ից մինչև 1,7 անգամ դեպքերի աճ։ Բացի դրանից, Հայաստանն արդեն մոտենում է վառվող կարմիր գոտուն։

«Հիվանդացության ցուցանիշը 475 է, եթե հասնենք 500-ի, ապա Հայաստանը կհայտնվի վառվող կարմիր գոտում»,- ասաց նա։

Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսը երիտասարդացել է ու, հիմնականում, ավելի շատ թիրախավորված են 30-ից 50 տարեկան  ազգաբնակչությունը, կան նաև դեպքեր երեխաների շրջանում, ովքեր ունեն հոսպիտալացման կարիք ու այս պահին բուժում են ստանում։

«Հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը սպառված է, ու դեպքերը բավականին ծանր են, բակավանին մտահոգիչ իրավիճակ է»,- նշեց Ռոմելլա Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: