Գազի, ջրի ու լույսի խնդիրներով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վերջին 9 ամիսներին ստացել է 154 անձից բողոք

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 145 գրավոր և բանավոր դիմում-բողոք 152 անձից. տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վերաբերյալ ստացվել է 20 բողոք (գրավոր և բանավոր)։ Դրանք մեծ մասամբ վերաբերել են գազամատակարարման խողովակի տեղափոխմանը, բնակարանում գազի արտահոսքը կանխելու համար ընկերության անգործությանը, գազի հաշվիչի անսարքությանը և ներկայացված վճարման հաշվի հետ անհամաձայնությանը, նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար գումարը վճարելուն, սակայն գործընթացի ձգձգմանը, սպառած գազի դիմաց վճարում իրականացնել չկարողանալուն, պարտքի առկայության հիմքով գազամատակարարումը դադարեցնելուն, ներկայացված վճարման հաշիվները փաստացի սպառած գազի քանակի հետ անհամապատասխանությանը, գազի հաշվիչի տեղադրմանը և այլն։

«ՀԷՑ» ՓԲԸ-ի վերաբերյալ ստացվել է 38 բողոք (գրավոր և բանավոր 42 անձից)։ Դիմումները մեծ մասը վերաբերել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից կատարողական թերթի պահանջները չկատարելուն, ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարման հաշվի հետ համամիտ չլինելուն, հաշվիչ սարքը հարևանի սեփական տարածքում տեղադրված և էլեկտրական հաղորդալարերը վնասված լինելուն, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տեղափոխման հարցով դիմելուն, սակայն որևէ գործողություն ՀԷՑ-ի կողմից չիրականացվելուն, հոսանքի տատանումների հետևանքով տեխնիկան վնասվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ դիմելուն, սակայն պատասխան չստանալուն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնաճյուղի կողմից, առանց նախապես տեղեկացնելու բնակարանը հոսանքազրկելուն, առանց արձանագրություն կազմելու բնակարանի էլեկտրաէներգիայի մատակարարման եռաֆազ և միաֆազ հաշվառման սարքերն աապամոնտաժելուն և այլն։ Դիմումները Պաշտպանի աշխատակազմը փոխանցել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը։

«Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ ստացվել է 87բողոք (գրավոր և բանավոր 90 անձից)։

Դիմումները վերաբերել են ջրաչափի անսարքությանն ու ներկայացված ջրամատակարարումը 5 օր շարունակ դադարեցված լինելուն և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի անգործությանը, ներկայացված վճարման հաշվի հետ անհամաձայնությանը, բնակարանի նկուղային հարկում ընդերքից եկող ջրի հոսքի հետևանքով բնակարանի և նկուղի հիմնական պատերն ու հիմքը վթարային դառնալուն, ջրաչափի անսարքության հիմքով նշանակված տուգանքին։ Դիմումները փոխանցվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը։

Բողոքներ են ստացվել նաև ջրատարի վնասման վերաբերյալ, թեժ գծի հեռախոսահամարը չգործելու, պատշաճ ջրամատակարարում չիրականացնելու, առանց նախապես ծանուցելու պլանային ջրանջատում իրականացնելու, խմելու ջրի որակի վերաբերյալ։

ՀՀ Շիրակի և Արմավիրի մարզերում առաջացած ոռոգման ջրի անբավարարության և Հայաստանի մի քանի տարածքում խմելու ջրի մատակարարման դադարեցման մասին մամուլի հրապարակումների առթիվ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկում։