Գաղտնի ստուգայցեր՝ հանրապետությունով մեկ․ հակապատվաստումային քարոզ իրականացնող բժիշկները կարող են պատժվել

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Առաջիկա օրերին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կարգադրությամբ բոլոր այն բուժաշխատողները, որոնք քաղաքացիներին կհորդորեն չպատվաստվել, որոշ ժամանակ սպասել կամ ընտրել այս կամ այն պատվաստանյութը, անմիջապես կհեռացվեն աշխատանքից․ այս մասին Factor.am-ին հայտնում են կառավարության աղբյուրները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր կարգավորումն իրականացվելու է հետևյալ կերպ․ տեսչական մարմնի աշխատակիցները քաղաքացիական հագուստներով ու առանց գրքույկների այցելելու են հիվանդանոցներ ու պոլիկլինիկաներ, հարցուփորձ են անելու պատվաստման վերաբերյալ։ Այն բժիշկը կամ բուժքույրը, որը դեմ կարտահայտվի պատվաստմանը, այսպես ասած, հակապատվաստումային հայտարարություններ կանի, կհեռացվի աշխատանքից։

Նշենք, որ այսօր արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1309 նոր դեպք և մահվան 30 դեպք։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին ասաց, որ նման ցուցանիշը մտահոգիչ է և ակնարկեց առաջիկա օրերին սպասվելիք գաղտնի ստուգայցերի մասին։

Փաշինյանը դիմեց նաև իրավապահ մարմիններին՝ կոչ անելով խիստ միջոցներ ձեռնարկել: Նա ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հանձնարարեց ձերբակալել այն բժիշկներին, որոնք, այսպես ասած, կեղծ պատվաստումներ են իրականացնում՝ տրամադրելով պատվաստման սերտիֆիկատներ, բայց իրականում դեղաչափը ոչ թե ներարկում են, այլ թափում։

 

Արփի Հակոբյան