Գեղարքունիքում վերականգնվել է կոռուպցիոն սխեմայով համայնքային հողերը վարձակալության տրված 5 համայնքի խախտված իրավունքն ու պատճառված 26 մլն դրամի վնասը

Լուրեր

17.07.2026 | 13:50
Մոսկվայում մեկնարկել են Լավրով-Բայրամով բանակցությունները
17.07.2026 | 13:41
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակը կհայտնվի դատարանում՝ երեխայի նկատմամբ բռնության մեղադրանքով
17.07.2026 | 13:30
Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան մեղադրվում է 18 մլն դրամի գույք օրինականացնելու համար
17.07.2026 | 13:21
Բաքվից հայտարարել են, թե Հայաստանից ականապատ դաշտերի նոր քարտեզներ չեն ստացել
17.07.2026 | 13:11
Քոչարյանը չպատասխանեց՝ Սամվել Կարապետյանի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 12:59
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
17.07.2026 | 12:47
Հունիսի 22-ից ի վեր ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 38 մարդ, ավելի քան 400-ը՝ վիրավորվել
17.07.2026 | 12:34
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
17.07.2026 | 12:19
Թրամփը հայտարարել է հետախուզական տվյալների գաղտնազերծման մասին՝ Չինաստանին մեղադրելով 2020թ․ ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ
17.07.2026 | 12:05
ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը՝ ՈՒՂԻՂ
17.07.2026 | 11:50
ՄԻՊ-ի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում․ քաղաքացիներին այլ համար է առաջարկվում
17.07.2026 | 11:34
Զելենսկին Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել ՊՆ ղեկավարի պարտականությունները
17.07.2026 | 11:27
Գազանջատում՝ Հաղարծին բնակավայրի որոշ հասցեներում 
17.07.2026 | 11:15
ՌԴ-ն արգելել է Թուրքիայից մրգերի ներմուծումը` Ուկրաինային տրվող երաշխիքներին միանալու որոշման ֆոնին
17.07.2026 | 11:04
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հրապարակել Ծառուկյանի գործից․ Իրանից ներկրված ավիոկերոսինի սխեմայով պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզերի դատախազությունների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված լայնածավալ ուսումնասիրությունների հիման վրա համայնքային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց գործողություններում հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ ունեցող բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրվել են նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ, որոնց մեծ մասով հարուցվել են քրեական գործեր. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո նմանատիպ փաստերի կապակցությամբ հարուցվել է ընդհանուր առմամբ 13 քրեական գործ, որոնք վերաբերում են մարզի Աստղաձոր, Գեղամավան, Մաքենիս, Վերին Գետաշեն, Լանջաղբյուր, Բերդկունք, Զոլաքար համայնքներին, Գեղամասար խոշորացված համայնքի Կութ բնակավայրին, Ճամբարակ խոշորացված համայնքի Ճամբարակ, Թթու Ջուր, Մարտունի բնակավայրերին, Շողակաթ խոշորացված համայնքի Աղբերք բնակավայրին:

Ըստ քրեական գործերի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ սկսած 2004թ.-ից՝ համայնքի ղեկավարը, նախապես տեղեկանալով տվյալ համայնքների տարածքում բջային օպերատոր ընկերությունների կողմից ալեհավաք կայաններ տեղադրելու և շահագործելու մտադրության մասին, երբեմն ձևական մրցույթների միջոցով, պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը շուկայականից էականորեն ցածր՝ սիմվոլիկ վճարներով վարձակալության են հանձնել ֆիզիկական անձանց, այդ թվում նաև իրենց ընտանիքի անդամներին, մերձավորներին: Ապա կարճ ժամանակ անց վերջիններիս կողմից այդ հողամասերը կամ դրանց փոքր մասերը բազմապատիկ անգամ ավելի բարձր վարձավճարներով ենթավարձակալության են հանձնվել հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին, որոնք այն օգտագործել են որպես կապի օբյեկտի հող՝ դրանցում տեղակայելով և շահագործելով բջջային կայաններ:

Ինչպես համայնքների տվյալ, այնպես էլ որոշ դեպքերում նրանց հաջորած ղեկավարների կողմից միջոցներ չեն ձեռնարկվել ապօրինի հողօգտագործումները կասեցնելու, վերացնելու ուղղությամբ: Արդյունքում հողամասերի վարձակալները երկար տարիներ պայմանագրերի հիման վրա համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից իրենց ընտանիքների համար վարձավճարների տեսքով ապահովել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից:

Հարուցված վերոնշյալ 13 քրեական գործերից մեկն ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ 12-ով նախաքննությունը շարունակվում է: Որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր 21 անձ, այդ թվում՝ նշված համայնքների գործող կամ նախկին ղեկավարներ, նրանց հարազատներ:

Քննությունների արդյունքնում պարզված՝ համայնքներին պատճառված ընդհանուր նախնական վնասը կազմել է շուրջ 74.500.000 ՀՀ դրամ: Տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ 26.000.000 ՀՀ դրամը, միջոցներ են ձեռնարկվում վնասների մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ:

Համայնքներից 5-ի պարագայում լուծվել են հանցավոր գործարքների միջոցով կնքված վարձակալության, և վարձակալների կողմից հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության 6 պայմանագիր, որից հետո բոլոր նշված դեպքերում համայնքների և նույն ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: