Ոչ ոք նման բան չի ասել․ Տերտերյանը՝ ՀՀ արտաքին սահմանները վարչատարածքային բաժանման մասին օրենքով որոշելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

«Դուք երկար տարիներ եղել եք այն կառավարությունում, որը հեղինակել է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը՝ իր բոլոր փոփոխություններով, նաև եղել եք պատասխանատու դիրքում։ Լսել եք նաև մեղադրանքները, թե, իբր, այդ օրենքով նկարագրված են ՀՀ պետական սահմանները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։ Դուք այս տեսակետին կո՞ղմ եք, թե՞ ինքներդ էլ համարում եք, որ այդ օրենքով չէր կարող ՀՀ պետական սահմանի հարց քննարկվել»,- ԱԺ-ում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին այս հարցն ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Տերտերյանը հիշեցրեց, որ ինքը ոլորտում ակտիվ աշխատում է 1996 թվականից․ եղել է բոլոր այն կառավարությունների ժամանակ, որոնք ոչ միայն վարչատարածքային փոփոխությունների մասին են խոսել, այլև ՏԻՄ-ն են հիմնադրել։

«Ես չեմ լսել որևէ հիմնավորում, երբ ասվել է, որ սահմանները որոշվում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։ Ոչ ոք այդպիսի բան չի ասել։ Համենայն դեպս, իմ հիշողության մեջ այդպիսի բան չկա»,- նշեց ՏԿԵ նախարարի տեղակալը։

Մանրամասները՝ տեսանյութում: