ԵԽԽՎ-ի առաջարկներն անբավարար են․ կառույցն Ադրբեջանին որպես ագրեսոր չի բացահայտել․ ամերիկացի իրավապաշտպան

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Բանաձևը խառը փաթեթ է: Factor.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց  ՄԱԿ-ի մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով նախկին անկախ փորձագետ, ամերիկացի իրավաբան և պատմաբան Ալֆրեդ դե Զայասը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ ԵԽԽՎ-ում ընդունված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքներին վերաբերող զեկույցին։

«Իհարկե, կան լավ պարբերություններ, բայց դրանք ոչ միայն չեն արտացոլում պատմական իրականությունը, այլ նաև չեն վերականգնում բարոյական արդարությունը։ Տարիների ընթացքում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը տեսավ, որ իր արժանահավատությունը քայքայվել է մի շարք բանաձևերով, որոնք արտահայտում են «չար մտադրություն», և չեն արտահայտում ուժի կիրառման պարտադիր արգելք ու ագրեսիան դատապարտելու բոլոր անդամ պետությունների պարտավորություններ․ չկա հանցագործներին պատասխանատվության ենթարկելու պահանջ և փոխհատուցում զոհերին: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների մասին» ներկայիս բանաձևը չի կարողանում բացահայտել ագրեսորին և համապատասխան եզրակացություններ անել՝ Ադրբեջանի կողմից ՄԱԿ -ի կանոնադրության կոպիտ խախտման և հակամարտության ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ»,- ասաց նա։

Ալֆրեդ դե Զայասի բնորոշմամբ՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ճակատային հարձակում էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, տվյալ դեպքում՝ Արցախի հայ բնակչության ինքնորոշման վրա: Նա նկատեց, որ զեկույցում «Հակամարտության հումանիտար հետևանքներ» հղումը վերաբերում է ագրեսորներին և ագրեսիայի ենթարկվածներին հավասարապես և անուղղակիորեն ընդունում է թուրք և սիրիացի վարձկանների ագրեսիան ու դրանց օգտագործումը պատերազմում:

«Անշուշտ, հումանիտար հետևանքները պետք է անհապաղ վերանան, և Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն: Մարդու իրավունքները պետք է վերահաստատվեն և այսուհետ պաշտպանվեն, սակայն դա  անելը չպետք է հանգեցնի ադրբեջանա-թուրքական անպատժելիության»,- ասաց նա։

Ալֆրեդ դե Զայասի կարծիքով՝ ԵԽԽՎ-ն լավ սկսեց իր գործունեությունը, բայց աստիճանաբար «ապականվեց» այնպես, որ առանձին խորհրդարանականներ ոչ միայն հաճախ չեն ներկայացնում նույնիսկ իրենց ընտրողներին, այլև կանգնած են որոշակի լոբբիի և հատուկ շահերի հետևում:

«Կրկին ու կրկին թվում է, որ ԵԽԽՎ-ն գտնվում է պատմության սխալ կողմում, մասնավորապես՝ մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության սխալ կողմերում, չնայած այն անընդհատ վկայակոչում է մարդու իրավունքները և արժանապատվության հարգումը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, թե բանաձևն ինչպես կարող է օգտագործվել ի շահ հայկական կողմի, ապա, ըստ ամերիկացի իրավապաշտպանի, հիմնարար թերություններից զատ՝ բանաձևը պարունակում է մի քանի պարբերություն, որոնք արժանի են ուշադրության։

Օրինակ, ըստ նրա, դրանցից  է 8-րդ կետը, որը վերաբերում է երկու կողմերի ենթադրյալ ռազմական հանցագործություններին, որոնք պետք է հետաքննվեն, և որը դատապարտում է «Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգնությամբ սիրիացի վարձկանների օգտագործումը»:

«Վարձկանների օգտագործումն ակնհայտորեն խախտում է Ժնևի Կարմիր խաչի կոնվենցիաներն ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ու վարձկանների աշխատանքային խմբի բազմաթիվ բանաձևերը: Ցավոք, բանաձևը դատապարտում է նաև Հայաստանի կողմից տարբեր երկրների հայերի՝ որպես օտարերկրյա մարտիկների օգտագործումը, ինչը, սակայն, օրինական է հակամարտության ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում, քանի որ Գլխավոր վեհաժողովի բազմաթիվ բանաձևեր, ինչպիսիք են 2625-ը և 3314-ը, ժողովուրդների և ազգային ազատագրական շարժումները ճանաչում են որպես իրենց ազգային ինքնությունը պաշտպանելու և ինքնորոշման իրավունքներ»,- նշեց նա։

Ալֆրեդ դե Զայասը հայկական կողմի համար, որպես բանաձևի կարևոր կետ, նշեց նաև 18.2-րդը, որով «դատապարտվում է վերջին 30 տարիների ընթացքում Ադրբեջանում, հատկապես՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։

«Այդ կետով դատապարտվում է վեցշաբաթյա պատերազմի ընթացքում մշակութային ժառանգությանը դիտավորյալ վնաս հասցնելը։ Ըստ երևույթին, նկատի է առնվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կանխամտածված գնդակոծումը, ինչպես նաև հակամարտության ընթացքում և դրանից հետո այլ եկեղեցիների ու գերեզմանատների ավերումը կամ վնասումը»,- նշեց նա։

Իրավապաշտպանը նաև մատնանշեց զեկույցի այն հատվածը, որտեղ կա մտահոգություն Ադրբեջանում զարգացող նարատիվի վերաբերյալ, որը խթանում է հայկական մշակութային ժառանգությունը «կովկասյան ալբանական» ժառանգությամբ փոխարինելը։

«Զեկույցի 18.5 կետով խորհուրդ է տրվում Հայաստանին և Ադրբեջանին՝ թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի անսահմանափակ մուտքը երկու երկրների մշակութային ժառանգության օբյեկտներ՝ վնասները գնահատելու և մնացածը պահպանելու համար»,- ասաց նա։

Այս ամենով հանդերձ, ԵԽԽՎ-ի առաջարկությունները, իրավապաշտպանի խոսքով, անբավարար են և թերի:

«Ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ լռությունն անուղղակիորեն ընդունում է այն: Միակ օգտակար առաջարկությունը կոչն է Նախարարների կոմիտեին՝ «հետևել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Նախարարների կոմիտեի՝ 2021 թվականի մարտի 16-ին ուղարկված հայ գերիների վերաբերյալ ծանուցմանը և նպաստել այդ ընթացիկ հարցի լուծմանը»,- ասաց նա։

Ալֆրեդ դե Զայասն անդրադարձավ նաև վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ԼՂ հակամարտության հետևանքներին վերաբերող օրենքի լրացմանը՝ նշելով, որ ինքը, որպես ամերիկացի, հավանում է երկկուսակցական փոփոխությունը, որը պահանջում է, որ «Ադրբեջանը պետք է անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին»:

«Ավելին՝ կարևոր է, և այն ճիշտ ուղերձ կուղարկի Անկարային և Բաքվին, որ  պահանջեն պաշտպանության նախարարից զեկույց՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում Հայաստանին և Արցախին ագրեսիայի ենթարկելու համար թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։ Հայ խաղաղ բնակիչների դեմ անօրինական զինամթերքի և քիմիական զենքի, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆորի օգտագործումը պետք է դատապարտվի»,- եզրափակեց Ալֆրեդ դե Զայասը։

Հռիփսիմե Հովհաննիսյան