ԵՏՄ երկրներից ՀՆԱ ամենաբարձր աճը Հայաստանում է՝ 5.7 %

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Եվրասիական տնտեսական միության երկրների ՀՆԱ-ի աճը ընդհանուր առմամբ կազմել է 4.5 %․ աճի ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Հայաստանում՝ 5.7 %: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում հրապարակված վիճակագրական տվյալներից։

 

Բելառուսում ՀՆԱ-ի աճը կազմել է 3.3 %, Ղազախստանում՝ 2.3 %, Ռուսաստանում՝ 4.8 %, իսկ Ղրղզստանում 1.7 % նվազում է արձանագրել։

 

ԵՏՄ երկրների շարքում Հայաստանը առաջատարն է նաև գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճի տվյալներով՝ +6.4 %: Բելառուսում և Ղրղզստանում ընդհակառակը՝ գյուղատնտեսական արտադրանքի ծավալների նվազում է արձանագրվել, իսկ 0.4 % աճ է գրանցվել Ռուսաստանում, 2.4 %` Ղազախստանում։

Հայաստանը առաջատարն է նաև հիմնական կապիտալում ներդրումների աճի, կատարված շինարարական աշխատանքների ծավալի, բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների ինչպես նաև փոխադարձ առևտրաշրջանառության տվյալներով։

Ըստ վիճակագրության՝ ԵՏՄ երկրների շարքում Հայաստանում գրանցվել է գնաճի ամենացածր մակարդակը՝ 3.3 % (հուլիսը՝ դեկտեմբերի համեմատ):

Բելառուսում գնաճը կազմել է 5.9 %, Ղրղզստանում` 7 %, Ղազախստանում՝ 5.3 %, Ռուսաստանում` 4.5 %։

Անժելա Պողոսյան