Էրդողանն ասում է՝ իր պահանջները չընդունելու դեպքում Երևանը կբախվի Բաքվի և Անկարայի ուժգին պատասխանին․ տարօրինակ պահվածք է խաղաղարարի համար․ Ալեքսանդր Ցինկեր

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Վերջին տարիներին աշխարհը լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների է ենթարկվում՝ ծանրաբեռնված կորոնավիրուս համավարակի դեմ պայքարով։ Սրան միացել են են նաև Մեծ Բրիտանիայի Բրեքսիթի և Եվրամիության միասնության խնդիրները, ԱՄՆ-ում նախագահի և քաղաքական ուսմունքի փոփոխությունը, Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիան և Թուրքիայի ակտիվացումը մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Factor.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, իսրայելցի հասարակական գործիչ, դոկտոր Ալեքսնադր Ցինկերը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և դրա ֆոնին Թուրքիայի դերի մեծացմանը։

«Գաղտնիք չէ, որ Էրդողանը փորձում է կառուցել թուրքական նոր կայսրություն և դրա համար կիրառում է բոլոր հնարավոր, երբեմն նաև անընդունելի մեթոդները: Նա փորձում է դիվանագիտական ​​հավասարակշռության միջոցով բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ՝ հասկանալով, որ այս երկու խոշորագույն դերակատարները կարող են մեծապես ազդել տարածաշրջանային առաջնորդ դառնալու նրա ձգտումների վրա»,- ասաց նա։

Ցինկերը նկատեց՝ Թուքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կա՛մ սպառնում է ԱՄՆ-ին՝ ընկերանալով Պուտինի հետ, կա՛մ խնդիրներ է ստեղծում Մոսկվայի հետ, երբ նրան Վաշինգտոնից է ինչ-որ բան պետք լինում:

«Այսօր, ըստ նույն Էրդողանի, ԱՄՆ ներկայիս նախագահի հետ հարաբերությունները չեն կարող բիզնես կոչվել: Թուրքիայի նախագահը նույնիսկ հատուկ թռավ Նյու Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանին՝ Բայդենի հետ հանդիպելու համար, սակայն ԱՄՆ նախագահը հրաժարվեց հանդիպել նրան»,- ասաց նա։

Իսրայելցի գործչի խոսքով՝ Արցախում 44-օրյա պատերազմին Թուրքիան ոչ միայն ակտիվ մասնակցություն ունեցավ, այլև գլխավորեց ադրբեջանական բանակը և մի խումբ ահաբեկիչների, որոնք հատուկ բերվեցին առաջնագիծ։ Հիմա էլ՝ պատերազմից հետո, ըստ Ցինկերի, Անկարան փորձում է դառնալ «խաղաղարար», մինչդեռ ամեն անգամ բարձրաձայնում է Հայաստանի նկատմամբ տարբեր պահանջների մասին:

«Ավելին, Էրդողանը, հղում անելով Հայաստանի ղեկավարությանը, հայտարարում է, որ իր պահանջները չընդունելու և նոր սրման դեպքում Երևանը ստիպված կլինի բախվել Բաքվի և Անկարայի համատեղ ուժգին պատասխանին: Տարօրինակ պահվածք է խաղաղարարի համար»,- ասաց նա։

Այս համատեքստում անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին՝ Ալեքսանդ Ցինկերը նկատեց՝ երկու երկրները «ընկերներ են» էներգետիկ ռեսուրսների ու զենքի մատակարարման հարցում և թշնամիներ՝ Մերձավոր Արևելքի բազմաթիվ պատերազմներում:

«Հետևաբար, Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է դիտարկել խնդիրների մեծ համալիրում»,- ասաց նա։

Իսկ խոսելով արդեն ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների վերջին՝ Սոչիի հանդիպման մասին, նա նկատեց, որ դրա վերաբերյալ տեղեկատվությունը սուղ է, սակայն եղածի համաձայն՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են տնտեսական և միջազգային հարաբերությունների մի շարք հարցեր:

«Մասնավորապես, Պուտինը նշել է Սիրիայում և Լիբիայում հաջող համագործակցության մասին: Տարօրինակ հայտարարություն է, եթե հիշում ենք, որ հանդիպումից 2 օր առաջ շատ փորձագետներ կանխատեսում էին Իդլիբում սիրիական և թուրքական բանակների միջև բախումների սկզբի մասին: Նա նաև բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մոնիթորինգի կենտրոնի՝ Թուրքիայի հետ համատեղ աշխատանքը: Իմ կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում թուրք ռազմական մասնագետների առկայությունը չի կարող երաշխավորել կայունությունը և ձգձգված հակամարտության լուծման հնարավորությունը»,- ասաց նա:

Ալեքսանդր Ցինկերը նաև նկատեց, որ Սոչիում կայանալիք հանդիպումից առաջ սպասվում էր, որ Պուտինը կօգտվի Էրդողանի ունեցած դժվարություններից և կստանա զիջումներ տարբեր ոլորտներում եղած համագործակցությունից կամ առճակատումից։

«Ես շատ կցանկանայի հուսալ, որ տարածաշրջանում Ռուսաստանի շահերի առաջխաղացումը չի կապվի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման հարցում Թուրքիային (Ադրբեջանին – Ալ․Ց․) զիջումների հետ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Իսրայելի ներկայիս արձագանքին տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր սերտ համագործակցությանը, ապա, ըստ Ցինկերի, Երուսաղեմի և Մոսկվայի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ են ընթանում սիրիական խնդրի շուրջ որոշակի փոխազդեցության վերաբերյալ:

«Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարին, ապա եթե Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դիրքերը թուլանան, դա կարող է բացասաբար անդրադառնալ Իսրայելի անվտանգության վրա: Չպետք է մոռանալ, որ Իրանը, ուղղակիորեն և «Հըզբալլահի» ահաբեկիչների միջոցով, Սիրիան օգտագործում է հրեական պետությանը սպառնալու համար»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան