14 հազար ծառ՝ նահատակների հիշատակին. երբ կյանք կառնի «Կյանքի պուրակը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ն կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
Բոլորը

«Որոշում ենք կայացրել Երևանի բուսաբանական այգում հիմնադրել «Կյանքի պուրակը», որտեղ Արցախյան բոլոր պատերազմների զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն»․ այս նախաձեռնության մեկնարկի մասին վարչապետ Փաշինյանը խոսեց Հանրապետության հրապարակում՝ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, բայց նախագծի քննարկումը Երևանի քաղաքապետարանում սկսվել էր դեռ տարեսկզբից։

Անտառ-պուրակ ստեղծելու գաղափարն առաջացել է իրարից անկախ երկու տարբեր կետերում․ լրագրող-խմբագիր, մտահղացման հեղինակներից Նիկոլայ Թորոսյանն ասում է՝ սա տղաների հիշատակը հավերժացնելու լավագույն տարբերակն էր։

«Դեկտեմբերին ես ու ընկերներս քննարկում էինք հետպատերազմյան իրավիճակը երկրում, և հասկացանք, որ երբ որոշ ժամանակ անց մեր զոհված նահատակների փառքը հավերժացնելու համար սկսվի, օրինակ, հուշարձանների տեղադրում, լինելու է խնդիր․ ով գումար ունի հուշարձան տեղադրելու համար՝ կտեղադրի, իսկ ով չունի այդ գումարը՝ չի տեղադրի և, այսպես ասած, անհավասարություն է լինելու»,- պատմում է Նիկոլայը։

Ընկերներով դիմել են քաղաքապետարան և պարզել, որ 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանի հայրը՝ Կարեն Խաչատրյանը, ևս դիմել է նմանատիպ առաջարկով։ Գաղափարը քաղաքապետարանի կողմից հավանության է արժանացել, նախաձեռնողներն էլ որոշել են մեկտեղել ջանքերը։

Երևանի բուսաբանական այգում Արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակը հավերժացնող շուրջ 14 հազար ծառ է տնկվելու։ Կյանքի պուրակը զբաղեցնելու է 25-30 հեկտար տարածք։ Պուրակում լինելու են նաև լճակներ, հեծանվուղիներ, ճեմուղիներ, արահետներ։ Պատերազմների հերոսների հիշատակին նվիրված պուրակի գլխավոր խորհրդանիշը կլինի բլրի շուրջ կառուցվելիք պարուրաձև ճանապարհը։

Այն, որ բուսաբանական այգում ոռոգման ջրի լուրջ խնդիր կա և պարբերաբար այստեղ հրդեհներ են բռնկվում, նորություն չէ, բայց այգու տնօրենն ասում է՝ հենց հրդեհներից խուսափելու համար են ընտրել հանգստի գոտի համարվող ամայի տարածքը, որտեղ աճում են չորադիմացկուն բույսեր։

Իտալիայից արդեն 400 արևելյան սոսիներ են ներկրվել․ դրանք Անկախության 30-ամյակի միջոցառմանը ժամանակավոր տեղադրվել էին Հանրապետության հրապարակում։ Ծառերն արդեն տեղափոխվել են բուսաբանական այգի և տնկվել այս հատվածում, բայց՝ դարձյալ ժամանակավոր։ Գարնանը կսկսվի ծառատունկը, սոսիները կվերատնկվեն արդեն Կյանքի պուրակում։

Գաղափարի հեղինակներն ի սկզբանե որոշել էին, որ պուրակում հավերժացնելու են 44-օրյա պատերազմում զոհված տղաների հիշատակը։ Այս դեպքում անհրաժեշտ կլիներ 8-10 հեկտար տարածք՝ շուրջ 4000 ծառ տնկելու համար։ Սակայն հետո Կառավարությունը որոշել է պուրակը նվիրել Արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակին, նաև, հաշվի առնելով ծրագրի համազգային նշանակությունը, ամբողջությամբ ֆինանսավորել։ Առայժմ հստակ չէ, թե որքան գումար է հատկացվելու։

Քաղաքապետարանի մամուլի խոսնակն ասում է՝ կարևոր է, որ պուրակը լինի հանգստի վայր, որտեղ նվազագույնի կհասցվի քարի կամ բետոնի առկայությունը։ Այստեղ նախատեսված չէ որևէ շինություն, առևտրի կամ սննդի կետ։

Պուրակի ստեղծման համար Հայաստանի տնկարաններից և արտերկրից տարբեր ծառատեսակներ կբերվեն, հիմնական ծառատեսակը, սակայն, արևելյան սոսին է։

Հայկը, որ պուրակի էսքիզի հեղինակներից է, շեշտում է՝ զոհված զինծառայողների հարազատների արձագանքն ամենամեծ ուժն է տվել գաղափարն իրագործելու համար։

«Անընդհատ մտածում ես, թե ոնց կվերաբերվեն, բայց որ դրական արձագանքներ եղան, է՛լ ավելի ոգևորվեցինք»,- նշում է Հայկ Զալիբեկյանը։

Հավելենք, որ «Կյանքի պուրակի» ստեղծման աշխատանքները կարող են տևել երկու տարուց ավելի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան