Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2 ամսով կալանավորվեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ն կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ սեպտեմբերի 30-ին, բավարարեց Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Տոնոյանը կալանքի տակ կմնա 2 ամսով։

Նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Դավիթ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

«Առաջադրված մեղադրանքի կապակցությամբ հայտարարություններ արեց դատարանում, տվեց համապատասխան բացատրություններ»,- նշեց պաշտպանը։

Հովհաննիսյանի խոսքով՝ դիմելու են վերաքննիչ քրեական դատարան` բողոքարկելու ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Նրա խոսքով` քննիչի ներկայացրած միջնորդության համար դրված էր կալանավորման երկու հիմք` մեկը ազատության մեջ գտնվելու պարագայում քննությանը խոչընդոտելն էր, մյուսը` քննությունից թաքնվելը։ Պաշտպանն այս պահին չի կարող ասել, թե կոնկրետ ինչ է դրվել հիմքում. կծանոթանան որոշմանը և ըստ այդմ կներկայացնեն իրենց հակափաստարկները։
«Միանշանակ հիմնավոր չենք համարում դատարանի որոշումը։ Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը՝ շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց գործում առկա են բազմաթիվ տեղեկություններ, որ հերքում են մեղադրանքները», – ասաց Հովհաննիսյանը։
Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքը վերաբերում է խոշոր չափի վատնումի հետ, սակայն մանրամասներ չի կարող հայտնել։

Մանրամասները՝ տեսանյութում: