Հատուկ դպրոցները՝ իշխանությունների և տնօրենների համար ֆինանսական «հյութեղ պատառնե՞ր». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

Հայաստանի Ազգային ժողովի կողմից 2014 թվականին ընդունվել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով հիմք դրվեց հանրակրթության համակարգում համընդհանուր ներառական կրթության անցմանը: Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի կառավարության 2016 թվականի արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը»:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը շեշտում է՝ ըստ օրենքի՝ 2018 թվականի սեպտեմբերից հերթը Երևանինն է. մայրաքաղաքը պետք է անցնի համընդհանուր ներառական կրթության, և առաջին քայլը, որ պետք է անի, հատուկ դպրոցները մանկավարժահոգեբանական ծառայության կենտրոնների վերակազմակերպելն է: Այդ պրոցեսը, սակայն, ուշանում է: Անահիտ Բախշյանն իր մտահոգությունը նամակի տեսքով հայտնել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, ով իր պատասխան նամակում տեղեկացրել է, որ Երևանում մշակվում է համընդհանուր ներառական կրթության անցման ռազմավարություն, և այն կներկայացվի միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմում:

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը Factor.am-ի հետ զրույցում պարզաբանում է՝ Երևանում համընդհանուր ներառական կրթության անցումը նախատեսված է իրականացնել մինչև 2022 թվականը:

Անահիտ Բախշյանը Երևանում համընդհանուր ներառական կրթության անցմանը պատրաստ չլինելու վերաբերյալ իր բացատարությունն ունի: Նրա խոսքով՝ Երևանի ենթակայության հատուկ դպրոցների տնօրենները չեն ուզում, որ դպրոցները վերակազմակերպվեն մանկավարժահոգեբանական ծառայության կենտրոնների, քանի որ չեն ուզում իրենց ձեռքից բաց թողնել ֆինանսական «հյութեղ պատառը», որն իրենց ընձեռվում է ներկայիս կարգավիճակում։ Նա միաժամանակ բարձրացնում է հատուկ դպրոցներին առնչվող մեկ այլ խնդիր: Ավագանու անդամը վկայում է՝ Երևանում մտավոր թերզարգացում ունեցող երեխաների դպրոցներում սովորում են նման խնդիր չունեցողներ: Եվ քանի որ այդ աշակերտների թիվը ապահովում է համապատասխան ֆինանսավորում, դպրոցների տնօրեններին ձեռնտու է նրանց պահելը:

Անահիտ Բախշյանը նշում է, որ զարմանք է ապրել նախորդ տարվա նոյեմբերին հեռարձակված «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 6 հատուկ դպրոցի» մասին «Ես կամ» հաղորդումը դիտելուց հետո: Նա վկայում է՝ դպրոցի երեխաներից շատերը ոչ մի խնդիր չունեն։ Հաղորդումը դիտելուց հետո տիկին Բախշյանն այցելել է տվյալ դպրոց և հանդիպել տնօրենի հետ: Նա խնդրել է ցույց տալ երեխաների վկայագրերը։ Խնդրանքը կատարվել է։ Սակայն թե ինչ է գրված եզրակացություններում, տիկին Բախշյանին ցույց չեն տվել։

Factor.am-ը թեմայի շուրջ հեռախոսազրույց է ունեցել մտավոր թերզարգացում ունեցող երեխաների Երևանի թիվ 6 հատուկ դպրոցի տնօրեն Լիանա Արտաշեսյանի հետ: Նրան հարցրել ենք՝ ինչու տիկին Բախշյանին ցույց չի տվել եզրակացությունները։ Տնօրենը պատասխանել է, որ առանց մասնագետի եզրակացության երեխաները վկայագրեր ունենալ չէին կարող։ Անահիտ Բախշյանը իր մտահոգություններով նախորդ տարվա դեկտեմբերին դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ով պատասխանել է, որ նախատեսվում է իրականացնել մոնիթորինգային այց Երևան քաղաքում, որի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները կայցելեն նշյալ հաստատություններ և խախտումներ հայտնաբերելու դեպքում սահմանված կարգով կիրականացվեն համապատասխան գործողություններ: Պաշտպանը տեղեկացրել է նաև, որ բարձրացված հարցի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կկազմակերպվի հատուկ քննարկում, որի մասին կտեղեկացվի: Մինչ այժմ, սակայն, ոչ մի քայլ չի արվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան