2022-ին բյուջեի ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 188 միլիարդ դրամ. Կառավարությունը հաստատեց 2022 թ. բյուջեի նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022 թ. պետական բյուջեն եկամուտների գծով կկազմի 1 տրլն 946 մլրդ 236 մլն 135.6 հազար դրամ, ծախսերի գծով՝ 2 տրլն 188 մլրդ 428 մլն 509.7 հազար դրամ, իսկ պակասուրդը կկազմի 242 մլրդ 192 մլն 374.1 հազար դրամ. Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բյուջեն ձևավորվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի առաջնահերթությունների շուրջ և ներկայացնում է հիմնական ֆինանսական պլանը, որ պետք է երաշխավորի Կառավարության ծրագրի իրագործման ուղղությամբ 2022 թ. նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը:

«Կառավարության գործունեության ծրագիրը թիրախավորել է երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ տարեկան առնվազն 7%, հետևաբար բյուջեի նախագծով նախատեսվող տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական և սոցիալական նշանակության միջոցառումները տրվել են այնպես, որ հանրային ֆինանսական ռեսուրսների մասով առկա սահմանափակումների պայմաններում լավագույն միջավայր ստեղծեն 2022 թ. և հետագա տարիներին՝ վերը նշված տնտեսական թիրախին հասնելու համար»,- նշեց Խաչատրյանը:

Նախարարը՝ հավելեց, որ կառավարության ծրագիրը կարևորել է պետության ֆինանսական կարողությունների ավելացումը և դրա հետ կապված՝ հարկային եկամուտների ավելացման քաղաքականությունը: «Նախատեսվում է տարվա ընթացքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել շուրջ 0.9 տոկոսային կետով, և 2022 թ. ավարտին հասնի ՀՆԱ 23.4 տոկոսին»,- նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: