Զոհված, անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու համար մեղադրվում է 8 անձ. ՀՀ Դատախազություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված՝ արցախյան պատերազմի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության հրապարակումից հետո արձանագրվել էին պատերազմի ընթացքում անհետ կորած, զոհված, ինչպես նաև գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներից, հարազատներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու բազմաթիվ դեպքեր. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Մասնավորապես, անձինք, տարբեր եղանակներով կապեր են հաստատել ՀՀ ԶՈՒ զոհված, անհայտ կորած համարվող կամ Ադրբեջանում գերության մեջ գտնվող զինծառայողների ծնողների, հարազատների հետ՝ ներկայանալով որպես բարձրաստիճան զինվորականներ կամ ՀՀ ԱԱԾ-ի, այլ երկրի անվտանգության ծառայությություններ ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունեցողներ:

Շահելով ծնողների, հարազատների վստահությունը՝ այդ անձինք վերջիններիս հավաստիացրել են, որ հստակ տեղեկություններ ունեն իրենց որդու ողջ լինելու, Ադրբեջանի կոնկրետ բնակավայրում կամ կոնկրետ քրեակատարողական հիմնարկում գտնվելու վերաբերյալ, ունեն հնարավորություններ միջնորդավորված, այլ երկրներում իրենց անձնական կապերն օգտագործելով, համապատասխան գումարի, կաշառքների դիմաց ապահովել գերության մեջ գտնվող իրենց հարազատի բուժումը, ինչպես նաև գերությունից ազատումը և երրորդ երկրի տարածքով ՀՀ տեղափոխումը:

Առանձին դեպքերում նրանց հաջողվել է նշված պատրվակներով ստանալ առաջարկված խոշոր չափերի գումարների մի մասը, սակայն խարդախությամբ նրանցից հափշտակություն կատարելու իրենց հանցավոր մտադրությունները տվյալ անձինք մեծամասամբ մինչև վերջ իրականացնել չեն կարողացել, քանի որ իրացված օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումների արդյունքում բռնվել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից:

Գերության մեջ գտնվող, անհետ կորած կամ զոհված անձանց հարազատներից վերոնշյալ սխեմայով հափշտակություններ կատարելու փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, կամ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի, 34-178-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 12 քրեական գործ: Կատարված նախաքննության արդյունքում 9 քրեական գործով 9 անձի նկատմամբ նույն հոդվածներով առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 8-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 1-ին նկատմամբ՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

8 քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացություններով ուղարկվել է Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որոնցով ներկայում դատաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: