Ավելի շատ ծայրահեղ ծանր դեպքեր ունենք, քան նախորդ ալիքների ժամանակ. Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակի առումով երկրում լարված իրավիճակ է, արդեն իսկ 20 բժշկական կենտրոններ ամբողջությամբ կամ մասամբ ծառայում են Covid-ով պացիենտների բուժմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Արդեն 20 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդների բուժմանը։ Այս շաբաթվա ընթացքում մարզային ևս 2 ԲԿ՝ Արտաշատի ԲԿ-ն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ևս կանցնեն Covid-ով հիվանդներին սպասարկելուն։ Մենք տեսնում ենք, որ մեր մահճակալային ռեզերվները, կարելի է ասել, ամբողջությամբ արդեն մոբիլիզացվում են, որովհետև, ցավոք սրտի, դելտա շտամի առանձնահատկությունն է, որ ավելի շատ հոսպիտալացման կարիք ունենք և ավելի ծանր ու ծայրահեղ ծանր դեպքեր ունենք, քան թե նախորդ ալիքների ժամանակ ունեինք։ Ամեն հաջորդ ալիքի հետ այս միտումը նկատելի է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում»,- ասաց նախարարը։

Ըստ Ավանեսյանի՝ հիվանդանոցներում բուժում են ստանում նաև անձինք, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Նրա խոսքով՝ սա համադրելի է այն իրավիճակի հետ, որը կա նաև այլ երկրներում, որտեղ պատվաստումների բարձր ցուցանիշներ կան. «Բայց պատվաստումները շատ լուրջ կանխարգելիչ նշանակություն ունեն և անգամներ նվազեցնում են ծանր, ծայրահեղ ծանր ընթացքով հիվանդանալու ռիսկերը և մահացության դեպքերը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ նախկինում ՊՇՌ թեստերը 15 000 դրամ էին, իսկ հիմա` կրկնակի էժան, Ավանեսյանը պատասխանեց, որ գնային քաղաքականությունն ԱՆ լիազորությունների մեջ չի մտնում։ Նրա խոսքով` կան շուկայի օրենքներ, և դա գուցե կապված է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող իր հրամանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում: