Լուռ զրույց, խոնարհում, մարդկանց անվերջ հոսք. Եռաբլուրն այսօր. ՖՈՏՈՇԱՐՔ
Մեկ տարի առաջ Ադրբեջանը, Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ ու աջակցությամբ, լայնածավալ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։
Սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ չի դադարում մարդկանց հոսքը դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված զինծառայողների հիշատակին: