Պարտվեցինք, որովհետև ոչմիթիզականության հետևից գնացինք. 44-օրյա պատերազմում զոհվածի հայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

«Մեր սերունդը մեղավոր է իր ժառանգների արջև, մենք չկարողացանք պահպանել մեր հաղթանակը, մենք մսխեցինք այդ հաղթանակը, և այդ հաղթանակը դարձավ ոչինչ: Ինչո՞ւ մսխվեց, ինչո՞ւ այդպես եղավ, եղավ այդպես, որովհետև հաշվենկատ չէինք, եղավ այդպես, որովհետև ճիշտ հարյուր տարի առաջ 1920 թվականի իրադարձություններից դաս չքաղեցինք, ինչը նույնպես արհավիրքներ բերեց մեր ժողովրդին:

Մեր երկրի անկախությունը, մեր պատիվը, մեր արժանապատվությունը, արցախահայությանը, Հայաստանը պահողը, պաշտպանողը հայկական բանակն է, բայց այդ բանակը թույլ, տվեք ասել, չգուրգուրվեց, այդ բանակը չպաշտպանվեց ինչպես որ պետք էր, բաժակաճառերի մակարդակի հասավ այդ բանակին սիրելը։

Մենք պարտվեցինք, որովհետև ռեալ չգնահատեցինք հակառակորդի և մեր հնարավորությունները, պարտվեցինք, որովհետև ոչմիթիզականության հետևից գնացինք, պարտվեցինք, որովհետև ամենուրեք տիրում էր կոռուպցիան ու անարխիան»,- այս մասին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին ԵԿՄ-ում կազմակերպված միջոցառմանն իր ելույթում նշեց 44-օրյա պատերազմում զոհվածի հայրը:

Մանրամասները՝ տեսանյութում: