«Հյուսիս-Հարավ» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումներից մեկի դրվագով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքերի հանգամանքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում միաժամանակ հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, համաձայնություն է ձեռք բերել՝ «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ֆինանսական միջոցներ դուրս բերելու և այդ միջոցով ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու շուրջ, որն իրականացնելու նպատակով «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016թ. հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «Սթոնս» ՍՊ ընկերության և «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության միջև խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ 2 պայմանագրերի կնքումը:

Պայմանագրերի կնքումից հետո, մինչև 2017թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Սթոնս» ՍՊ ընկերության հաշվին վճարման հանձնարարագրերով որպես կանխավճար փոխանցել է ընդհանուր 1.139.665.469 ՀՀ դրամին համարժեք՝ 681.705 Եվրո և 1.652.277 ԱՄՆ դոլար, որը միախառնվել է ընկերության հաշվին առկա այլ գումարներին:

Նշված պայմանագրերի շրջանակներում իբրև թե ստանձնած պարտավորությունների իրականացման համար պատրանք և փաստաթղթային հիմքեր ստեղծելու, «Սթոնս» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունները անհիմն նվազեցնելու, ինչպես նաև ծառայությունների մատուցման և համագործակցության կեղծ պայմանագրերի հիմքով ստացված առանձնապես խոշոր չափերի՝ 1.139.665.469 ՀՀ դրամի հանցավոր ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով, Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Գուրգեն Սարգսյանի և ընկերության գլխավոր հաշվապահի կազմակերպմամբ, «Սթոնս» ՍՊ ընկերության երկու աշխատակցուհիների հետ նախնական համաձայնությամբ, վերջիններիս կողմից դրամական վարձատրություն ստանալու պայմաններում, առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, 2016թ. հոկտեմբերի 10-ին և 2016թ. նոյեմբերի 11-ին հիմնադրվել են համապատասխանաբար «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը նույն ժամանակահատվածում կնքել է, իբրև թե, խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր:

Վերոնշյալ պայմանագրերի կնքումից հետո գլխավոր հաշվապահը «Սթոնս» ՍՊ ընկերությունում հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցներից 140.000.000 ՀՀ դրամը փոխանցել է «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության, իսկ 124.800.000 ՀՀ դրամը՝ «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերության հաշվեկշռային հաշիվներին, իբր, վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների համար կանխավճար:

«Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրենները, գործելով Գուրգեն Սարգսյանի և ընկերության գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ, պայմանագրերի շրջանակներում չկատարելով աշխատանքներ, այլ փաստացի աշխատելով «Սթոնս» ՍՊ ընկերությունում, գլխավոր հաշվապահի հետ «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերություններին որպես կանխավճար փոխանցված գումարներից, որպես իրենց խոստացված վարձատրություն, պահել են համապատասխանաբար 12 մլն և 8 մլն ՀՀ դրամը: Հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցների կանխիկացումներն օրինական քողի ներքո ներկայացնելու համար ընկերության գործունեությունից, իբր, առաջացող որպես հարկեր վճարման ենթակա 9.200.000 և 8.700.000 ՀՀ դրամ գումարները, իսկ մնացած 118.800.000 և 108.100.000 ՀՀ դրամ գումարները՝ ընդհանուր 226.9 մլն ՀՀ դրամ գումարը՝ 2016թ. հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում որպես ընկերության կարիքների համար այլ ծախսեր ձևակերպելով և կանխիկացնելով, առձեռն փոխանցել են Սեդրակ Առուստամյանին, ով ստացել և տիրապետել է դրանք:

Կանխիկացված գումարներին օրինական տեսք տալու նպատակով, «Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրենների անվամբ 2016թ. դեկտեմբերի 20-ից 2018թ-ի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերությանն իբր մատուցված ծառայությունների համար «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահը կազմել է 177.000.000 ՀՀ դրամի աշխատանքների կատարման վերաբերյալ 44 կեղծ հանձնման-ընդունման ակտ և 44 կեղծ հարկային հաշիվ՝ դրանով իսկ ավարտին հասցնելով հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցների օրինականացմանն ուղղված գործողությունները:

Շարունակելով հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն ուղղված գործողությունները` ընկերության գլխավոր հաշվապահը, Սեդրակ Առուստամյանի, Գուրգեն Սարգսյանի և Սուրեն Ավագյանի միջև ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության համաձայն, վերջիններիս ցուցումով, «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղից հանցավոր ճանապարհով ստացված դրամական միջոցներից ընդհանուր 603 մլն ՀՀ դրամի ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու՝ դրանք օրինականացնելու նպատակով ձևակերպել է որպես դիվիդենտ-շահաբաժին և 2016թ. սեպտեմբերից մինչև 2017թ. դեկտեմբերը նշված պատրվակով բանկում կանխիկացնելով՝ ամբողջությամբ փոխանցել է Սեդրակ Առուստամյանին, որը ստացել և տիրապետել է դրանք, որից հետո կատարված գործարքներին օրինական տեսք տալու նպատակով, մնացած գումարներն ուղղել է գործարքների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարմանը:

«Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից «Սթսնս» ՍՊ ընկերությանը դուրս գրված վերը նշված հարկային հաշիվները հիմք են հանդիսացել՝ «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից իր հերթին, իբրև թե, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ հարկային հաշիվներ դուրս գրելու համար, որոնց հիմքով ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, 2016թ. դեկտեմբերի 27-ից մինչև 2018թ. հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում «Սթոնս» ՍՊ ընկերության տնօրենների անվամբ կազմել է իբրև թե պայմանագրերի կատարումից բխող հանձնման-ընդունման ակտեր և դրանց հիմքով նշված պայմանագրերի շրջանակներում, իբրև թե, մատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ հարկային հաշիվներ և ներկայացրել «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հաստատմանը, որոնք «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հանձնարարությամբ ընդունվել են ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից, դրանց հիմքով ընկերության ֆինանսական միջոցներից «Սթոնս» ՍՊ ընկերությանը անհիմն կատարվել են 1.167.409.328,31 ՀՀ դրամի փոխանցումներ և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառել են ընկերության կողմից 2016 և 2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի արդյունքում «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս, որը «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից կատարված վերը նշված գործարքների, ինչպես նաև «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքված վերը նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններն իբրև թե կատարելու պատրվակով առանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ստեղծված «Գևորգյան Քոնսալթինգ» և «Էմ-Էս Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից կատարված կեղծ ձեռնարկատիրական գործունեության՝ առանց ծառայությունների մատուցման դրանց վերաբերյալ կեղծ փաստաթղթեր դուրս գրելու համար հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր կազմում է 2.729.457.229 ՀՀ դրամ:

Բացի այդ, ընկերության գլխավոր հաշվապահը, վերը նշված հանցավոր գործողությունների արդյունքում «Սթոնս» ՍՊ ընկերությունում ստացված գումարներն իբրև թե «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման նպատակով ծախսված լինելու հանգամանքները հիմնավորելու, հանցանքի հետքերը թաքցնելու նպատակով, արդեն իսկ կազմված, լրացված և հարկային ծառայության կողմից վավերացված՝ «Սթոնս» ՍՊ ընկերության դրամարկղային գիրքը կեղծելու դիտավորությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել պոլիգրաֆիական արտադրանքի տպագրությամբ զբաղվող Ա/Ձ աշխատակցուհու հետ՝ «Սթոնս» ՍՊ ընկերության դրամարկղային գիրքը կեղծելու շուրջ: Պայմանավորվածության համաձայն՝ «Սթոնս» ՍՊ ընկերության դրամարկղային գիրքը 2020թ. փետրվարի 1-ին տրամադրել է վերջինիս, որն այդ գրքի՝ արդեն նախորդող ժամանակահատվածում ընկերության գանձապահի ու հաշվապահի կողմից կազմված ու ստորագրություններով հաստատված 32-ից 50-րդ թերթերը փոխարինել է գլխավոր հաշվապահի կողմից տրամադրված դրամարկղային գրքի նոր՝ դատարկ թերթերով, այնուհետև փոխարինված կեղծ դրամարկղային գիրքը փետրվարի 7-ին վերադարձրել է գլխավոր հաշվապահին: Վերջինս նշված, դրամարկղային գրքերում կատարել է կեղծ լրացումներ և 2020թ. ապրիլի 16-ին դրամարկղի գիրքը ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին:

Բացի այդ, ընկերության գլխավոր հաշվապահը, հաշվապահական ծառայություններ մատուցելով ալյուրի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ՍՊ ընկերությանը և 2020թ. փետրվարի 17-ից անմիջականորեն ներգրավված լինելով նշված ընկերությունում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր տեսուչների կողմից իրականացվող համալիր հարկային ստուգմանը, ինչպես նաև նախապես տեղյակ լինելով ընկերությունում խախտումների հայտնաբերման դեպքում տնօրենի կողմից կաշառք տալու պատրաստակամության մասին, 2020թ. մարտի 2-ին, տեղեկանալով հայտնաբերված խախտումների ծավալին, նպաստել է ընկերության տնօրենի և գլխավոր տեսուչների միջև կաշառքի շուրջ համաձայնության ձեռք բերմանը:

Հաջորդ օրը՝ մարտի 3-ին, «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին պատկանող ՍՊ ընկերության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում, որի ժամանակ տեսուչները ՍՊ ընկերության տնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ չկատարելու՝ հայտնաբերված իրավախախտումները չարձանագրելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջացնելու համար, վերջինիցս որպես կաշառք պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.807.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումար: ՍՊԸ տնօրենն ընդունելով առաջարկը՝ միաժամանակ հայտնել է, որ պահանջված գումարը կվճարի մաս-մաս՝ խոստանալով առաջին մասը տալ ստուգման զրոյական ակտը ստանալու օրը: Համաձայնելով առաջարկի հետ՝ տեսուչներից մեկը հաշվապահական հաշվառումն իրականացնող ՍՊԸ տնօրենին դրդել է 2020թ. փետրվարի 19-ի թվագրմամբ կազմել գույքագրման նոր ակտ և ընկերության մնացորդը նշել հաշվապահական հաշվառման տվյալներին համապատասխան՝ հայտնաբերված պակասորդը քողարկելու, հետևաբար նաև այն չարձանագրելու, այդ հիմքով տուգանք չկիրառելու համար:

ՀՀ ՊԵԿ աշխատակիցները, ՍՊԸ տնօրենից կաշառք ստանալու շուրջ ձեռք բերված հանցավոր պայմանավորվածությունից ելնելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ և ՍՊԸ-ում անցկացված ստուգման արդյունքներով 2020թ. մարտի 19-ին կազմելով պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող ակտը՝ դրանում տվյալներ չեն նշել ստուգման արդյունքներով հայտնաբերված պակասորդի, դրանից բխող կիրառելի տուգանքի մասին, փոխարենը՝ կեղծ տվյալներ են ներառել ստուգման արդյունքներով խախտումներ չհայտնաբերելու մասին՝ դրանով իսկ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Նշված ստուգման ակտը կազմելուց հետո, այն ՍՊԸ տնօրենի ստորագրմանը ներկայացնելու և պայմանավորված կաշառքի գումարի մի մասը ստանալու նպատակով ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, 2020թ. մարտի 20-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում ՍՊԸ տնօրենը հանդիպել է տեսուչներից մեկին, նրան փոխանցել խոստացած կաշառքի գումարի մի մասը, իսկ վերջինս ՍՊԸ տնօրենին է փոխանցել խախտումներ չհայտնաբերելու մասին ստուգման ակտը: Կաշառքի գումարը փոխանցելուց անմիջապես հետո ՍՊԸ տնօրենը և տեսուչներից մեկը բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Սեդրակ Առուստամյանին և Գուրգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, Սուրեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, «Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատակցուհիներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-դ մասի 1-ին կետով, իսկ պոլիգրաֆիական արտադրանքի տպագրությամբ զբաղվող Ա/Ձ աշխատակցուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Որպես «Սթոնս» ՍՊ ընկերության՝ վերոնշյալ ղեկավարների և աշխատակիցների կողմից կատարված հանցավոր գործողությունների արդյունքում առաջացած վնասի հատուցման երաշխիք՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին փոխանցվել է 1 մլրդ դրամ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Ինչ վերաբերում է ՀՀ ՊԵԿ երկու գլխավոր հարկային տեսուչներին և ՍՊ ընկերության տնօրենին, ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նրանց մեղադրանքներ են առաջադրվել, նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: