Թալիբները մահապատժի են ենթարկել 4 մարդու, որոնք մեղադրվում են մարդկանց առևանգելու մեջ․ ԶԼՄ

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման գրոհայինները մահապատժի են ենթարկել Հերատ հյուսիսարեւմտյան նահանգի չորս բնակիչների, որոնք մեղադրվում էին մարդկանց առևանգելու մեջ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է տեղական aamaj News գործակալությունը։

Տարածված կադրերում երևում է, թե ինչպես են չորս տղամարդկանց հրապարակային կախաղան բարձրացնում։ Արմատականների ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանում տեղի ունեցածը, թեև ավելի վաղ շարժման հիմնադիրներից Մուլլա Նուրուդդին Տուրաբին Associated Press գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Թալիբանը» մտադիր է վերսկսել հրապարակային մահապատիժները։

1996-2001 թվականներին, երբ թալիբներն իշխանության գլուխ էին Աֆղանստանում, երկրում լայնորեն տարածված էին հրապարակային պատիժները, ինչպիսիք են քարկոծումը, ձեռքերի և ոտքերի կտրումը, ինչպես նաև կախաղանի միջոցով մահապատիժը: Այս կամ այն տեսակի պատժի մասին որոշումները կայացվում էին արմատականների կողմից ստեղծված հատուկ տրիբունալների կողմից, որոնք կազմված էին շարիաթի երեք դատավորներից։

Արմատականներին իշխանությունից հեռացնելուց հետո Աֆղանստանում հասարակական պատիժները չեղյալ են հայտարարվել։ Մինչդեռ Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքում ներառվել է մահապատիժը (գնդակահարության կամ կախաղանի միջոցով), որը գլխավորապես կիրառվել է ծանր սպանությունների, բռնաբարությունների և ահաբեկչական գործունեության մեջ մեղադրվող հանցագործների նկատմամբ: