Համայնքների խոշորացման վերաբերյալ օրինագիծն ընդունվեց. ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները՝ նշելով, որ խոշորացման արդյունքում կունենանք 78 համայնք, այդ թվում՝ Երևանը:

Նախարարի խոսքով՝ ուսումնասիրվել է համայնքների խոշորացումը, հաշվի են առնվել թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, և որոշվել է շարունակել սկսած գործընթացը:

«Ձեզ ներկայացրած նախագծի մեջ առաջարկել ենք 2 փոփոխություն, լրացում: Դրանցից մեկը վերաբերում է Արմավիրի մարզում խոշորացված փնջերից մեկում, համայնքի կենտրոնը տեղափոխել Ջրառատից Գայ բնակավայր:

Երկրորդ փոփոխությունը կապված էր տարբեր քաղաքացիների, համայնքների կողմից մեզ ուղարկված գրությունների շրջանի հետ: Նախագծում առաջարկել էինք Եղվարդ կենտրոնում Նաիրիի շրջան ունենալ: Եկանք այն եզրակացության, որ կունենանք առանձին Եղվարդ  խոշորացված համայնք  և Նոր Հաճն խոշորացված համայնք»,- նշեց Սանոսյանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:

Նշենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այսօր բոյկոտել էին ԱԺ նիստը, չէին մասնակցում նաև նախագծի քվեարկությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: