Կրակոցներ Երևանում․ վիրավորներից մեկը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդին է

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Անցած գիշերը Երևանի Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, կրակոցներ են հնչել, կան վիրավորներ։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ դեպքի մասին միանգամից երկու ահազանգ է ստացվել հիվանդանոցից․

«Գիշերը ժամը 03։10-ի, մյուսը՝ 03։12-ի սահմաններում ահազանգ է եղել, որ երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Պարզվել է, որ Աբովյան փողոցում անհայտ անձի և նշված երկու քաղաքացու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում անհայտ անձը, իր մոտ պահվող հրազենից, կրակել է նրանց ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»։

Առաջին համալսարանական հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկի առողջական վիճակը միջին ծանրության է, երկրորդինը՝ ծայրահեղ ծանր։ Նրան դեռևս վիրահատում են։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Factor.am-ի տեղեկություններով՝ վիրավորներից մեկն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանի որդին է։ Մենք կապ հաստատեցինք նախկին պատգամավորի հետ, վերջինս, սակայն, մեր ներկայանալուց հետո՝ անջատեց հեռախոսը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն։

Ռոզա Վարդանյան