COVID-ով 11 470 վարակվածներից ընդամենը 286-ն է պատվաստված․Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին խնդրեց ներկայացնել կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:

Ավանեսյանի խոսքով՝ երեկ իրականացվել է 6221 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 906 դեպք, արձանագրվել է 16 մահ:

«Այս պահին քովիդով պացիենտների բուժման համար ծավալված է 2156 մահճակալ՝ 18 ԲԿ-ում, որից զբաղված է 2006-ը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ առողջապահական համակարգի վրա լարվածությոնը բավական մեծ է:

«Վերջին երկու օրերին օրական պատվաստումների շեշտակի աճ ունենք, երեկ իրականացվել է 8440 պատվաստում, սա խոսում է այն մասին, որ մեր քաղաքացիների մոտ բավական մեծ փոփոխություն կա պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման, ու սա բնական է, որովհտեև արդեն իսկ իրականացված 385 հազար 503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չունենք, պատվաստումներն անվտանգ են, արդյունավետ են և պաշտպանում են մեզ քովիդով պայմանավորված մահերից»,- նշեց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ այս պահին 11 հազար 470 քաղաքացի ունեն դրական քովիդ թեստի պատասխան, ընդամենը 286-ն է, որ պատվաստված քաղաքացիներ են:

«Սա շատ բնական է, նորմալ է, այո, պատվաստումը 100 տոկոսվ չի բացառում վարակման ռիսկը, բայց ամենակարևոր նպատակը՝ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են թեթև ու լավ ելք ունենք», – ասաց նա՝ նշելով, որ հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներից 38-ն է, որ պատվաստված է ու հիվանդությունը տանում է շատ թեթև, նրանք հոսպիտալացված են, քանի որ ունեն քրոնիկ այլ խնդիրներ:

Մանրամասները՝ տեսանյութում: