«Չենք մասնակցում ապօրինություններին»․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները լքեցին ԱԺ դահլիճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:10
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում է համայնքների խոշորացման վերաբերյալ հարցը:

«Հայաստանի իշխանություններն այդպես էլ չեն հասկանում առաջնահերթությունները»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Արդեն 12-րդ օրն է, որ մենք պահանջել ենք ԱԱԾ տնօրենին, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղիղ մասնակցությամբ իրականացնել քննարկում։ Մինչդեռ այս օրերին տեսնում ենք, թե ինչ լարված իրավիճակ է առաջանում։ Ոչ միայն Էրդողանի հետ սիրախաղերը, այլ նաև Ալիևի վերջին հայտարարությունները հստակ մատնանշում են այն մասին, որ մենք գործ ունենք մեր պետության առաջնահերթությունը համարվող անվտանգության խնդիրների հետ։ Ելնելով այս ամենից՝ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում այս ապօրինություններին»,- նշեց Մինասյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը միացավ Մինասյանի հայտարարությանը՝ հավելելով, որ օրակարգում համայնքների խոշորացման հարցն ընդգրկելով՝ իշխանությունները քաղաքական նպատակ են հետապնդում՝ փորձ է արվում հեռացնել անցանկալի ՏԻՄ ղեկավարներին:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների անդամները լքեցին նիստերի դահլիճը՝ բոյկոտելով ԱԺ նիստը:

Մանրամասները՝ տեսանյութում: