ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Ադրբեջանի և ՌԴ-ի գործընկերների հետ

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ գլխավոր դատախազությունը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Իգոր Կրասնովն ընդգծել է եռակողմ ձևաչափի արդյունավետությունը և հայտնել Լեռնային Ղարաբաղում օրինականության ամրապնդման և վերջին 9 ամիսների ընթացքում մարդկանց կյանքի կայունացման ուղղությամբ կողմերի կատարած աշխատանքների զգալի արդյունքների մասին:

Ռուսաստանի գլխավոր դատախազն իր հիմնական խնդիրն է համարել լարվածության թուլացումը տարածաշրջանի բնակչության շրջանում:

Նա կոչ է արել որպես տեղեկատվության փոխանակման ուղի ավելի ինտենսիվ օգտագործել Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս զինվորական դատախազներին դիմելու հնարավորությունը, այդ թվում ՝ կատարված խախտումների մասին հաղորդումներ փոխանցելու և քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքները շարունակելու համար:

Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներին կառուցողական փոխգործակցության և ընդհանուր արդյունքի` խաղաղության եւ կայունության հասնելու համար` ի շահ տարածաշրջանի ժողովուրդների։

Նշվել է անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների ոլորտում փոխգործակցության դրական մակարդակը:

Միջոցառման ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել որոնողական աշխատանքները:

Գլխավոր դատախազները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունների կատարումն ու հետագա իրավական փոխգործակցության հեռանկարները:

Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները շնորհակալություն են հայտնել ռուս գործընկերոջը Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մարդասիրական ասպեկտների կատարմանն ուղղված ջանքերի համար:

Կողմերը հաստատել են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը շփումների ակտիվացման անհրաժեշտության մասին` հետագա լարվածությունը կանխելու համար: