Առողջապահության նախարարի հրամանը չկատարելու դեպքում գործատուն չի կարող ազատել աշխատակցին. Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:10
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Փաստաբանների և բժիշկների մասնակցությամբ ստեղծվել է «Ազատ կամք» նախաձեռնությունը, որը պնդում չի կատարում պատվաստվել կամ չպատվաստվել, այլ ընդգծում է, որ պատվաստվելը պետք է լինի յուրաքանչյուր մարդու գիտակցված որոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով՝ այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ առողջապահության նախարարը շատ հարցեր անպատասխան թողեց:

«Արձանագրվեց, որ հանրության մոտ կա վստահության պակաս՝ կապված պատվաստանյութերի հետ, քանի որ աշխարհի տարբեր պետություններ չեն ընդունում մյուս երկրների պատվաստանյութերը: Սա նշանակում է, որ մենք պետք է զգուշանանք: Հարց է ծագում՝ արդյո՞ք մենք չենք հանդիսանում բիզնես շահերի օբյեկտ: Ըստ մասնագետների՝ եթե պատվաստումը պատշաճ կլինիկական փորձարկում չի անցել, ստացվում է, որ մենք փորձարկման օբյեկտ ենք: Իսկ Սահմանադրությունն արգելում է մարդու վրա բժշկական փորձեր կատարել առանց իր համաձայնության:

Մյուս խնդիրն այն է, որ պահանջ է դրվում ՊՇՌ թեստ հանձնել կամ պատվաստվել. երկուսն էլ բժշկական միջամտություն են, և երկուսց էլ քաղաքացին հրաժարվելու իրավունք ունի:

Բայց քաղաքացին, հրաժարվելով այդ պահանջները կատարելուց, հայտնվում է խնդրի առաջ՝ նրան կարող են թույլ չտալ ներկայանալ աշխատանքի: Խտրական մոտեցում է, քանի որ պատվաստված մարդը նույնպես կարող է վարակվել և վարակը փոխանցել»,- նշեց Զոհրաբյանը:

Փաստաբանը նաև ընդգծեց,որ գործատուն իրավասու չէ ազատել աշխատակցին, եթե նա հրաժարվի ՊՇՌ թեստ հանձնելուց և պատվաստումից:

«Աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքի չի թույլատրվում ներկայանալ ալկոհոլ, թմրանյութ օգտագործած անձանց, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում: Սակայն որևէ օրենքով նախատեսված չէ, որ եթե անձը չի կատարում առողջապահության նախարարի պահանջը, ապա նրան չպետք է թույլատրել աշխատանքի ներկայանալ: Չկա նման դեպք»,-նշեց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում: