ՀԱՊԿ-ը Հայաստանում «Որոտ-2021» հատուկ զորավարժություններ կանցկացնի

Լուրեր

15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
Բոլորը

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-28-ը կանցկացվեն «Որոտ 2021» հատուկ զորավարժությունները՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի կազմում ներառված թմրամիջոցների դեմ պայքարի հատուկ ծառայությունների, ներքին գործերի մարմինների մասնակցությամբ։ Այս մասին ասվում է ՀԱՊԿ պաշտոնական կայքում տարածված հաղորդագրությունում։

Վարժանքներն անցկացվելու են 2021թ․ ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարական ու վերահսկիչ մարմինների և ուժերի, միջոցների համատեղ զորավարժությունների պլանի համաձայն:

Առաջին փուլում ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության խմբերն ու ՀՀ Զինված ուժերը կատարելու են ուսումնամարզական առաջադրանքներ լեռնային ռելիեֆով բարդ տեղանքում։ Միաժամանակ, կանցկացվեն նաև հրամանատարաշտաբային մարզումներ։

Առաջադրանքները կատարելիս ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության ուժերը ՀՀ Զինված ուժերի ու սահմանապահ զորքերի հետ կմշակեն փոխգործակցությունը, փորձ և հմտություններ ձեռք կբերեն՝ մարտական գործողություններին մոտ պայմաններում հատուկ գործողությունների անցկացման համար։

Զորավարժությունների երկրորդ փուլով կանցկացվեն մարտական զենքից մարտավարական հրաձգության մրցումներ, նաև կխաղարկվեն հատուկ նշանակության ուժերի օպերատիվ-մարտական խմբերի գործողությունները՝ նախատեսված առաջադրանքները կատարելիս։

Էմմա Չոբանյան