Գործատուն չունի հիմք՝ չթեստավորված աշխատակցին ազատելու աշխատանքից․ Ժորա Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործատուն չի կարող աշխատանքից ազատել աշխատակցին, եթե նա չի պատվաստվել կամ թեստավորվել։ Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացնելով աշխատանքային օրենսդրության առկա կարգավորումները՝ նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

«Այո, կա առողջապահության նախարարի  65 Ն հրամանը, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին աշխատակցին ազատել աշխատանքից, եթե նա, օրինակ, չի թեստավորվել։ Սա պետք է հստակ ամրագրենք։

Հիմա պետությունը որպես գործատու՝ «Հանրային ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նոր նախագիծ է շրջանառել, որով հստակ նախատեսվում են այդ կարգավորումները։ Համաձայն դրանց, եթե աշխատողը չի թեստավորվում ու օրինակ, 30 օր այդ պատճառով աշխատանքի չի ներկայանում, ապա գործատուն կարող է նրան ազատել։ Եթե նախագիծն ընդունվի, ապա դրանից հետո հնարավոր կլինի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու հանրային ծառայողների մասով նման կարգավորումներ կիրառել, այսինքն, ազատել աշխատանքից»,- ասաց Ժ. Սարգսյանը՝ հավելելով, որ մյուս դեպքերի համար չկան նման կարգավորումներ, չկա նույնիսկ փոփոխություների նախագիծ։

«Գործատուները երկուսն են՝ պետությունը և մասնավորը, պետությունը հանդես է գալիս նման առաջարկով, սակայն մասնավորի հետ կապված նման առաջարկ չի դիտարկում, քանի որ սա դիտարկվում է հանրային առողջության, ոչ թե գործատու և աշխատող իրավահարաբերությունների շրջանակում։ Այստեղ չի դիտարկվում որպես գործատու-աշխատող իրավահարաբերություններ, որի հետևանքը լինի աշխատանքային պայմանագրի լուծումը»,- նշեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: