Բյուրականի աստղադիտարանում կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարևոր մասն են. Արմեն Սարգսյանի ուղերձը

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ:

Ինձ համար մեծ պատիվ է լինել Բյուրականի աստղադիտարանի պատմության թեկուզ մի փոքրիկ մասը, պատմություն, որ հայ գիտական մտքի հարուստ տարեգրության անբաժանելի մասն է, պատմություն, որին առնչվել եմ իմ դասախոսական և գիտական գործունեության տարիներին:

Իսկ մեր գիտական միտքն իր հերթին եղել է համաշխարհային գիտությունն առաջ մղողներից մեկը: Ես ցավով եմ այս ամենն արձանագրում անցյալ ժամանակով: Բայց Բյուրականի աստղադիտարանի պարագայում բոլորովին այլ պատկեր է: Գուցե տեխնիկական և տեխնոլոգիական առումով այն դեռևս հեռու է ժամանակակից կոչվելուց: Սակայն այնտեղ կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարևոր մասն են:

Բյուրականի աստղադիտարանի հոբելյանը ևս մեկ առիթ է խոսելու այն մասին, որ գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի։ Խոսքը վերաբերում է թե՛ գիտությամբ զբաղվելուն, թե՛ գիտական արդյունք ստեղծելուն, թե՛ նրա զարգացման ուղղված քայլերին, թե՛, իհարկե, լավագույն ավանդույթների վերականգնմանը։

Աշխարհն այսօր ոչ թե առաջ է շարժվում, այլ՝ խելահեղ արագությամբ սլանում է առաջ։Եթե մենք որպես պետություն, որպես հասարակություն, որպես ժողովուրդ, որպես գիտական համայնք չզգանք այդ արագությունը, հետագայում անհնար կլինի հետ բերել կորցրած ժամանակը…

Եթե հայ գիտնականը այսօր էլ կարողանում է ձեռքբերումների հասնել արտերկրում, ինչու՞ նույնը հնարավոր չէ անել հենց Հայաստանում։ Արդյո՞ք խնդիրը միայն համապատասխան ֆինանսավորման բացակայությունն է։ Արդյո՞ք խնդիրը համապատասխան պահանջարկի, պատվերի, երաշխիքի բացակայությունն է․․․

Գիտական կոնֆերանսներից մեկում առիթ եմ ունեցել ասելու, որ երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում: Ուզում եմ կրկնել, որ անգամ մեզ նման փոքր երկիրը, եթե ճիշտ կենտրոնանա և ուսումնասիրի հիմնական կարիքները՝ կրթությունը, գիտական հետազոտությունները, նոր տեխնոլոգիաները, ներգրավի աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաները, ապա մենք հնարավորություն կունենանք լինել առաջատարների շարքում:

75 տարի առաջ, երբ հիմնադրվում էր Բյուրականի աստղադիտարանը, ներկայիս տեխնոլոգիաները գուցեև ֆանտաստիկա էին։ Այսօր ֆանտաստիկան վաղուց իջել է երկիր և գիտությանը պարտադրում է հաշվի նստել իրականության հետ, իսկ երազողներին՝ մտածել ֆանտաստիկայի արդեն գալիք դրսևորումների մասին:Եթե ժամանակին աստղերին հետևում էր առավելապես մարդկային բանականությունը, այսօր արհեստական բանականությունն անցել է նաև աստղագիտության ոլորտ: Աստղային երկնքին հետևում են նորագույն տեխնոլոգիաները: Սակայն երբեք չմոռանանք, որ նրանք բոլորը մարդկային մտքի ու բանականության ծնունդ են, չմոռանանք, որ լավագույն տեխնոլոգիաներն առաջին հերթին միտքն ու տաղանդն են…

Բյուրականի աստղադիտարանի ողջ անձնակազմին, իմ գործընկերներին ու ընկերներին, մարդկանց, որոնք աստղերի էությունը թարգմանաբար հասցնում են մեզ, մաղթում եմ առողջություն, նոր հաջողություններ և ամենայն բարիք: