Անկախության 30-ամյակն արցունքոտ աչքերով․ որդեկորույս ծնողները տոնը նշել են Եռաբլուրում․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

Պատերազմից գրեթե մեկ տարի է անցել․ Եռաբլուրի բարձունքում ոչ խնկի հոտն է պակասել, ոչ լացի ձայնը։ 44-օրյա պատերազմի 3773 նահատակներից 889-ի աճյուններն Եռաբլուրում են ամփոփված։ Առիթներին ու առանց առիթ, հարազատներն ու անծանոթները գալիս են Եռաբլուր։ Անկախության տոնն էլ բացառություն չէ․  անկախությունը կյանքի գնով պահպանած հերոսների շիրիմներին ծաղիկներն ավելանում են րոպե առ րոպե։  Մինուճար որդուն՝ 18-ամյա Էդգարին, տիկին Շուշանիկը բանակ էր ճանապարհել պատերազմի մեկնարկից ընդամենը 2 ամիս առաջ։ Դեռ ականջների մեջ է տղայի ոգևորված ձայնը․ բանակում զենք էր ստացել՝ ծառայության էր անցնում, երազանքը կատարվում էր։ Արցունքոտ աչքերը տղայի նկարից չկտրելով՝ արձանագրում է․ այդքան սիրած համազգեստը հավերժ հագին մնաց։

Տիկին Նինան էլ միակ որդուն տվեց հայրենիքին։ 27-ամյա Արիստակեսին բանակ ճանապարհեց 2020-ի հոկտեմբերի 1-ին։ Անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին, ժամը 15,17 րոպեին է վերջին անգամ որդու ձայնը լսել, հաջորդ օրն արդեն մահվան լուրն է ստացել։ Հիմա որդու կարոտը միակ 6-ամյա թոռնուհուց է առնում, բայց միևնույնն է ցավը չի մեղմվում, ապրում է հիշողություններով։

Շիրիմների մոտով անցնելիս ամենատարբեր զրույցներ կարելի է լսել, ասում են՝ օգնում է, որ գեթ մի փոքր թեթևանան։ Երևանի բարձրադիր այս վայրում քաղաքին նայող եռագույններն ու փոսերը պատերազմից մեկ տարի անց էլ դեռ  ավելանում են։  ԴՆԹ փորձաքննություն անցած 111 մարմիններ դեռ պետք է հուղարկավորվեն։ Իսկ  տարբեր անկյուններից, թվում է թե, քեզ նայող հայացքները պարտադրում են ապրել՝ նաև իրենց չապրած կյանքերի փոխարեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան