ՄԻԵԴ-ը ՌԴ-ին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ճանաչել է Ռուսաստանի իշխանությունների պատասխանատվությունը՝ ԱԴԾ նախկին սպա Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման համար: ՄԻԵԴ-ը նրա այրու համար 100 հազար եվրոյի փոխհատուցում է նախատեսել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ռուսաստանն է պատասխանատու 2006 թվականին Լիտվինենկոյին Մեծ Բրիտանիայում ռադիոակտիվ պոլոնիումով թունավորելու համար:

Դատարանը որոշել է, որ Ռուսաստանը գործի արդյունավետ քննություն չի իրականացրել և չի ապահովել Անդրեյ Լուգովոյի և Դմիտրի Կովտունի քրեական հետապնդումը, որոնց բրիտանացի քննիչները ճանաչել էին որպես սպանության հեղինակներ:

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է ավելի քան 100 հազար եվրոյի փոխհատուցում վճարել նրա կնոջը՝ Մարիա Քարթերին (նախկինում Մարինա Լիտվինենկո):

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Լիտվինենկոն մահացել է 2006 թվականի նոյեմբերի 23-ին Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցում, 43 տարեկանում: Նրա մահը հանգեցրել է Մոսկվայի և Լոնդոնի հարաբերությունների սառեցմանը:

Լիտվինենկոն գրեթե 10 տարի աշխատել է խորհրդային ԿԳԲ-ում, այնուհետև՝ Ռուսաստանի ԱԴԾ-ում, որտեղ հասել է մինչև փոխգնդապետի կոչման: Այնուամենայնիվ, նա դարձել է Ռուսաստանի իշխանությունների քննադատը և 2000 թվականին փախել Մեծ Բրիտանիա՝ վախենալով իր անվտանգության համար: Մահից կարճ ժամանակ առաջ նա ստացել էր Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն:

Տաթև Ֆռանգյան