Բելառուսն ու Հայաստանը կարողացել են ոչ միայն պահպանել, այլև ամրապնդել երկկողմ հարաբերությունները․ Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահին և վարչապետին

Լուրեր

25.04.2024 | 11:28
Նույն վիճակն է, ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցի վարչական ղեկավար
25.04.2024 | 11:23
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
25.04.2024 | 11:12
Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն՝ պայմանավորված «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցմամբ
25.04.2024 | 11:10
Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին․ Iran Human Rights
25.04.2024 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
25.04.2024 | 10:46
Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը
25.04.2024 | 10:31
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 10:27
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ, հայտնում է «ԲԵԼՏԱ» գործակալությունը։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ինքնիշխանության տարիներին Բելառուսն ու Հայաստանը կարողացել են ոչ միայն պահպանել, այլ նաև ամրապնդել բազմակողմանի ու փոխշահավետ երկկողմ հարաբերությունները։

«Համոզված եմ, որ բարեկամական պատմական հարաբերությունները, վստահության վրա հիմնված սերտ ներանձնային շփումներն ու արդյունավետ համագործակցությունը ինտեգրացիոն տարբեր ձևաչափերում շարունակելու են ամուր հիմք հանդիսանալ՝ կառուցողական քաղաքական երկխոսության, խոստումնալից տնտեսական և հումանիտար նախագծերի իրականացման համար՝ ի շահ երկու երկրների»,- ասված է նախագահ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում:

Ալեքսանդր Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ Մինսկի ու Երևանի երկարաժամկետ բեղմնավոր գործընկերությունը մշտապես բնութագրվում է հարգանքով և ավանդաբար բարեկամական ու վստահելի հարաբերությունները խորացնելու ձգտմամբ։

«Վստահ եմ, որ Ձեր ակտիվ աջակցությամբ Բելառուսն ու Հայաստանը կկարողանան լիովին իրացնել երկկողմ համագործակցության նշանակալի ներուժը՝ այն հարստացնելով մեր ժողովուրդների շահերին համապատասխանող հաջող փոխգործակցության նոր օրինակներով»,- ընդգծել է Բելառուսի նախագահը:

Տաթև Ֆռանգյան