Մենք պատրաստ ենք եկող տարիներին շարունակել աջակցությունը հայ ժողովրդին՝ ժողովրդավարական իր ուղին անցնելիս. Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Լուրեր

15.04.2024 | 23:33
Թուրք և իսրայելցի առևտրականներն ուղիներ են փնտրում Անկարայի՝ Թել Ավիվի դեմ սահմանափակումները շրջանցելու համար
15.04.2024 | 23:30
Վրաստանը թույլ չի տա վերախորհրդայնացում. Զուրաբիշվիլի
15.04.2024 | 23:17
Ադրբեջանի ընդդիմությունը ապրիլի 21-ին հանրահավաք կանցկացնի
15.04.2024 | 23:17
Լարված իրավիճակ Վրաստանի խորհրդարանի մոտ. կան բերման ենթարկվածներ
15.04.2024 | 23:00
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի ամփոփում. 3 նախագիծ երաշխավորվել է միջազգային EUCYS փառատոնին
15.04.2024 | 22:48
Թուրքիայի ԿԲ-ն 2023թ-ին 25 մլրդ դոլարից ավելի վնաս է կրել
15.04.2024 | 22:32
Ադրբեջանն ու Հորդանանը պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
15.04.2024 | 22:17
Tesla-ն կկրճատի աշխատակիցների ավելի քան 10%-ին
15.04.2024 | 21:48
Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար
15.04.2024 | 21:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.04.2024 | 21:17
Եթե վախենում եք՝ ռուսները ՀՀ-ին կպատժեն ՀԱՊԿ-ը, ԵՏՄ-ն լքելու դեպքում, ինչո՞ւ է երկիրը քննարկում Փաշինյանի այցը Պուտինի երդմանը․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2024 | 20:56
Խոզաբույծները պնդում են՝ Ռուսաստանից հիվանդ խոզեր են ներմուծվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2024 | 20:44
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության. ՄԻՊ-ը՝ Վեսա Հակկինենին
15.04.2024 | 20:30
42 մլրդ դրամի հավելյալ ծախս և 2515 նոր աշխատող․ պետական ապարատի կրճատման Փաշինյանի խոստումն ու իրականությունը․ ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
15.04.2024 | 20:15
Գազային օգնությունը պետք է անխափան մատակարարվի․ ԱՄՆ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Մեծարգո վարչապետ,
Ամերիկյան ժողովրդի անունից Ձեզ և հայ ժողովրդին մաղթում եմ ուրախ ու ապահով Անկախության օր։

Մեր երկու երկրները միավորված են պատմական, ընտանեկան, բարեկամական կապերով, այդ թվում՝ 1.5 միլիոն ամերիկահայերով, որոնք իրենց ներդրումն են ունենում մեր երկկողմ կապերը հարստացնելու ու ամրապնդելու հարցում։ Այս տարի մենք կտոնենք մեր երկու երկրների երկկողմ հարաբերությունների 30 տարին։

Մենք պատրաստ ենք եկող տարիներին շարունակել աջակցությունը հայ ժողովրդին՝ ժողովրդավարական իր ուղին անցնելիս՝ աջակցելով մասնավորաբար ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման, մարդու իրավունքների առաջ մղման, կոռուպցիայի դեմ պայքարի և իրավունքի գերակայության ապահովման Ձեր ջանքերին։

Վերջին տարվա ընթացքում հայ ժողովուրդը մարտահրավերների բախվեց, այդ թվում եղան մարդկային ողբերգական կորուստներ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարտական գործողություններով։ Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք-ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը։

Միացյալ Նահանգները կշարունակի միջոցներ գործադրել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։

Ի վերջո, մենք հանձնառու ենք շարունակել համագործակցությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարում, որի նպատակով Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրել է ավելի քան 14.2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս համավարակի շրջանում մենք կշարունակենք միասին աշխատել նաև տնտեսության գլոբալ և ներառական առողջացման հարցում։

Ընդունեք Անկախության 30-ամյակի առթիվ հայ ժողովրդին ուղղված իմ լավագույն բարեմաղթանքները։

Հարգանքով՝
Ջոզեֆ Ռ․ Բայդեն»: