Կոմունիզմի ուրվականը․ Շահումյանի ու Պուտինի մեծադիր նկարներ Հայաստանի մի քանի համայնքներում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարշալ Բաղրամյանն ու Ստեփան Շահումյանը խորհրդային Հայաստանի դրոշի ներքո ու Հայաստանի կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ վերջերս հայտնվեցին Հայաստանի տարբեր շրջաններում՝ հիշեցնելու կոմունիզմն ու սոցիալիստական կարգերը, բայց ի՞նչ կոմունիզմ առանց Ռուսաստանի․ հայ-ռուսական բարեկամության մասին կոմունիստական կուսակցությունը ևս չի մոռացել։ «Հավերժ միասին», «Հավերժ Ռուսաստանի հետ» գրառումներ, անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Կրեմլի նկարներով պաստառներ ․․․

Աղմուկ հանած պաստառները առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապ չունեն, ասում է Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդը, դրանից ավելի վաղ են տեղադրվել, իսկ Վլադիմիր Պուտինի լուսանկարով պաստառները փակցնելու համար կուսակիցների կարծիքը չի էլ հարցրել, քանի որ իր անձնական նախաձեռնությունն է։ Թե քանի նման պաստառ կա Հայաստանի տարբեր համայնքներում, որտեղից է ֆինանսավորումը կամ որքան գումար է ծախսվել դրանց տեղադրման համար, Երջանիկ Ղազարյանն ասաց ` գաղտնիք է: Մեզ միայն հաջողվեց պարզել, որ 18 քմ մակերեսով այդպիսի մեկ պաստառ տպագրելու համար 47 000 դրամ է պահանջվում, մոտավոր դրա կեսի չափով էլ պետական տուրքն է կազմում  տեղադրման համար։ Ասում են, այսպիսի պաստառներ առաջիկայում էլի են փակցվելու։ Ավելին` կուսակցությունը որոշում ունի ակտիվ մասնակցել ներքաղաքական բոլոր գործընթացներին և սկսել են հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից, մասնակցելու են Գյումրի և Գորիս քաղաքաներում՝ «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսով։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ  Լևոն Բարսեղյանը, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու, առաջին սուր քննադատներից էր։ Ըստ նրա՝ քաղաքական ուժերը իրավունք ունեն իրենց գաղափարները տարածել, սակայն Հայաստանի ինքինիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության սահմաադրական դրույթների համատեքստում այս գաղափարները չեն տեղավորվում։

«Այս պաստառների բովանդակությոuնը ես ինքս մեկնաբանում եմ որպես հակասահմանադրական։ Հիմա անելիքը օրենսդիրինն է։  Ինչ-որ մարմին պետք է վերահսկի և եթե կարիք կա լրամշակելու, պետք է ԱԺ-ն անի»,-մեզ հետ զրույցում նշեց նա։ Քանի դեռ օրենքը չի արգելում, պետք է հանրությունը արգելի՝ քննդատությամբ, ասում է Լևոն Բարսեղյանը: Կոմկուսը պարբերաբար մասնակցել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, բայց 2003 թվականից ի վեր չի կարողացել անցնել 5%-անոց շեմը։ Կուսակցությունը բոյկոտեց 2018-ի խորհրդարանական ընտրությունները, դա առաջին դեպքն էր Խորհրդային Միության փլուզումից հետո։  Որքանով են քաղաքացիները կարոտել խորհրդային կարգերը․ առաջին քննությունն ըստ էության կլինեն Գյումրիում և Գորիսում հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները։ Մինչ այդ՝ վաղը ՀՀ-ում նշվելու է Անկախության 30 ամյակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան