ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Անկախ Հայաստանում ծնված սերնդի համար գաղութատիրական ճնշումները խորթ են. իմ հույսն այդ սերունդն է. Վահրամ Մարտիրոսյան

Լուրեր

11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Բոլորը

«Այո, այսօր մեր երկիրը շատ ծանր վիճակում է, բայց երեսուն տարվա վայրիվերումներով հանդերձ մենք ապրել ենք «Երևանի ժամանակով»`սկսած 1988-ից: Տոնն իր տեղն ունի, սուգը, վիշտը` իր: Մենք պետք է բարձրացնենք մեր կենսունակությունը, մարտունակությունը, դրա ձևերից մեկն էլ տոնը նշելն է»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը:

Նրա համոզմամբ` երկրի ամրությունն առաջին հերթին հանրության հոգեբանությունից է կախված. «Առաջին հերթին քաղաքացին պետք է լինի ամբողջությամբ անկախ, իսկ մենք 70 տարի շարունակ մեր պատմության` սովետական գրաքննության թույլտվությամբ մատուցված տարբերակն ենք ունեցել, և մեր հասարակության կեսն իր պատմությունը պատկերացնում է դրանից ելնելով, վերջին 30 տարում`քաղաքական կոնյուկտուրայից, իշխանության շահերից ելնելով. շեշտադրումները եղել են շատ շահադիտական»:

Վահրամ Մարտիրոսյանը մեծ հույսեր է կապում անկախ Հայաստանում ծնված սերնդի հետ. «Այդ սերնդի համար ենթակայությունը մեկ այլ պետությանը, գաղութատիրական ճնշումները խորթ են և անընդունելի. իմ հույսն առաջին հերթին այդ սերնդի հետ եմ կապում: Մենք պետք է կարողանանք ուժեղացնել այդ սերնդին համապատասխան կրթությամբ, մշակույթով, դիմադրության մշակույթ ներշնչելով»:

Մեր զրուցակցի խոսքով` անկախ Հայաստանում ծնված սերնդին պետք է ներշնչել, որ հայրենիքում ապրում են ոչ միայն այն ժամանակ, երբ ամեն բան այնտեղ լավ է, այլև երբ համընդհանուր երջանկության մեջ իր ներդրման կարիքը կա:
Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան