Բոլոր մարզկենտրոններում մեկական փողոց վերանվանել «Արցախյան հերոսների» անունով․ առաջարկ քաղհասարակությունից

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ հանդես են եկել առաջարկով, որը ներկայացնում ենք ստորև․

«1988 թվականին վերսկսվեց Արցախում ապրող հայերի ինքնորոշման և ֆիզիկական գոյության համար պայքարը: 1991 թվականից այդ պայքարը վերածվեց լայնամասշտաբ պատերազմի, որը ձգվեց երեք տարի, սառեցվեց ու վերսկսվեց 2020 թվականին:

Այս երեսուն տարիների ընթացքում Արցախի հայության իրավունքները թշնամուց պաշտպանելը ավելի քան 10 հազար մարդու կյանք է արժեցել: Տասնյակ հազարավորներ ունեցել են առողջության ժամանակավոր, տևական կամ ցմահ կորուստ: Անթիվ է այն մարդկանց քանակը, որոնք ունեցել են նյութական, բարոյական, հոգեբանական կորուստներ՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության:

Հետևապես, «Արցախյան հերոսներ» պայմանական անունը կրող այդ անձանց առանձին և կոլեկտիվ սխրանքները հավերժացնելու նպատակով, Հայաստանի անկախության 30-ամյակի, Արցախի անկախության 30-ամյակի և Արցախյան պատերազմների դե ֆակտո 30-ամյակի կապակցությամբ դիմելով համայնքապետերին՝ առաջարկում ենք.

1. Բոլոր մարզկենտրոններում մեկական (ոչ երկրորդական) փողոց վերանվանել «Արցախյան հերոսների» անունով,
2. Երևանում Ծիծեռնակաբերդի խճուղին վերանվանել Արցախյան հերոսների փողոցի (կամ խճուղու), ինչպես նաև դիտարկել այդ և Մոնթե Մելքոնյանի փողոցների միջև ընկնող (այժմ կառուցվող) թաղամասն Արցախյան հերոսների թաղամաս անվանելու հարցը,
3. Երևանի Հյուսիսային պողոտայում կամ որևէ այլ կենտրոնական տեղում տեղադրել Արցախյան հերոսների հավաքական սխրանքը պատկերող հուշակոթող:

Վերոնշյալ փոփոխություններով պայմանավորված՝ քաղաքացիների անշարժ գույքի՝ նոր հասցեներով վերագրանցման դյուրացման համար ՀՀ կառավարությանն առաջարկում ենք համապատասխան իրավական ակտերով ամրագրել այդ վերագրանցումներն անվճար իրականացնելու պարտավորություն:

Դանիել Իոաննիսյան
Վարդինե Գրիգորյան
Լևոն Բարսեղյան
Գայանե Աբրահամյան
Էդմոն Մարուքյան
Գոհար Հայրապետյան
Վահե Ղուկասյան
Սերգեյ Ղահրամանյան
Աշխեն Մուշեղյան
Հովսեփ Ղազարյան
Նորայր Նորիկյան
Արսեն Խառատյան»։