Հայաստանում բացվել է հոգեկան առողջության առաջին մանկական բաժանմունքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ հոգեկան առողջությամբ զբաղվող հաստատությունում բացվում է մանկական բաժանմունք։ Այն կգործի «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում։  Որոշումը կայացվել էր դեռևս  2019-ին  այդ ժամանակվա առողջապահության նախախար Արսեն Թորոսյանի կողմից, թեև բաժանմունքի անհրաժեշտության մասին խոսակցությունները մշտապես են եղել։  Նախարարությունն այս տարի է կարողացել գտնել  ֆինանսավորում նման բաժանմունք ունենալու համար։

Մինչ այս  երեխաների բուժման համար Արմաշում է գործել ժամանակավոր առանձնացված բաժանմունք, որը, սակայն, չէր համապատասխանում անհրաժեշտ չափանիշներին․

«Մենք արդեն երկու տարի է՝ բավական նպատակասլաց կերպով աշխատում էինք, որ այսպիսի պայմաններով ստացիոնար բուժման  հնարավորություններ ունենանք երեխաների համար»,- նշում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հայաստանում քանի՞ երեխա ունի այս ոլորտի մասնագիտական բուժօգնության կարիք․ նախարարությունից նշում են, որ հստակ թիվ ասել չեն կարող, սակայն նրանք շատ են։  Առողջապահության նախարարի խոսքով՝  պատերազմը ավելի է խորացրել խնդիրը, ու, ցավոք, Հայաստանում հոգեկան առողջության խնդիր ունեցողները հասարակության մեջ հաճախ արժանանում են ոչ ճիշտ վերաբերմունքի։«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Արեգա Մանուկյանն ասում է՝ երեխաների հետ աշխատելու փորձ ունեն։ Մինչ այս բաժանմունքի բացումը, նրանց բուժումն իրականացվում էր վճարովի բաժանմունքում, բայց անվճար տարբերակով։ Հոգեկան առողջության կենտրոնում բուժում ստացող 4 երեխաները կտեղափոխվեն նորաբաց բաժանմունք։

 Երեխաները բաժանմունքում կստանան հիվանդանոցային ստացիոնար բուժում, հոգեկան վիճակի կայունացման դեպքում բուժումը կշարունակեն համապատասխան բժշկական կենտրոններում։ Այս բաժանմունքում ևս երեխաները կբուժվեն անվճար։Նորաբաց մանկական բաժանմունքը իր դռները կբացի երեքշաբթի օրվանից։  Այստեղ մահճակալներ նախատեսված են նաև բուժում ստացող երեխաների ծնողների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան