Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին և հիշեցրել Ֆրանսիայի մոբիլիզացիան՝ ի նպաստ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը

Լուրեր

23.04.2024 | 15:00
Տավուշում կոորդինատների ճշտման գործընթաց է սկսվել, Էրդողանը ՀՀ-Թուրքիա նոր ճանապարհային քարտեզի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
23.04.2024 | 14:52
ԱՄՆ Պետդեպը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների, բռնությունների և խոշտանգումների կապակցությամբ
23.04.2024 | 14:41
Ադրբեջանն ավերել է Շուշիի Ղազանչեցոց հայկական գերեզմանոցը
23.04.2024 | 14:38
Փրկարարները Կապանում հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացրել
23.04.2024 | 14:37
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ին հայտարարություն ընդունել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 14:29
ՌԴ-ն համակարգված ռազմական և տեղեկատվական գործողություն է իրականացնում Խարկովի դեմ․ ISW
23.04.2024 | 14:19
Սահմանազատմանն առնչվող նիստ՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. ՈՒՂԻՂ
23.04.2024 | 14:18
Հրապարակվել են արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման ուղեցույցները
23.04.2024 | 14:09
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
23.04.2024 | 14:03
Փաշինյանը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով իրավաքաղաքական գնահատականից․ ՀՅԴ Բյուրո
23.04.2024 | 13:58
Էրդողանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերություններում նոր ճանապարհային քարտեզ պետք է ստեղծել
23.04.2024 | 13:50
Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2024 | 13:46
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
23.04.2024 | 13:42
Թուրքիան, Իրաքը, ԱՄԷ-ն և Կատարը Հնդկաստանին մրցակից «Զարգացման ճանապարհի» համաձայնագիր են ստորագրել
23.04.2024 | 13:40
Ցուցարարները փակել են Երևան-Սևան մայրուղին Սևանի թերակղզու հատվածում
Բոլորը

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանը շնորհավորել է իր հայ գործընկերոջը՝ Արարատ Միրզոյանին նշանակման կապակցությամբ և հիշեցրել Ֆրանսիայի մոբիլիզացիան՝ ի նպաստ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը. տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Նախարարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բովանդակային երկխոսության վերսկսման ուղղությամբ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերին: Նա ընդգծել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում այս ուղղությամբ փոխանակումների հնարավորության կարևորությունը:

Երկկողմ հարաբերությունների մասով Նախարարը հաստատել է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը ամրապնդելու Ֆրանսիայի պատրաստակամությունը: Նա ընդգծել է Ֆրանսիայի մոբիլիզացիան Covid-19 համավարակի դեմ պայքարում` Հայաստան պատվաստանյութի 200 000 դեղաչափ առաքմամբ, որից 50 000 դեղաչափն արդեն այս շաբաթ ժամանել է Հայաստան: