Ադրբեջանի ԱԳՆ-ն լռում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ հանդիպման մասին

Լուրեր

20.04.2024 | 11:30
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
20.04.2024 | 10:17
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
19.04.2024 | 23:26
Գցել են գետնին, ոտքը դրել գլխին և ձեռքերը ոլորելով՝ փորձել հանել հագուստը․ խոշտանգման մասին նոր ահազանգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2024 | 23:24
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին. Կլաար
19.04.2024 | 23:10
Թուրքերը հանգստյան օրերին բոյկոտ են հայտարարելու սրճարաններին ու ռեստորաններին՝ բարձր գների պատճառով
19.04.2024 | 22:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.04.2024 | 22:40
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.04.2024 | 22:29
Մեզ հայտնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանների հիման վրա․ ԻԻՀ դեսպան
19.04.2024 | 22:16
Ադրբեջանում 44-օրյա պատերազմի ևս մեկ մասնակից է ինքնասպան եղել
19.04.2024 | 22:01
Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել
19.04.2024 | 21:46
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
19.04.2024 | 21:32
Ալիևը մեկնում է Բեռլին՝ Շոլցի հետ բանակցություններ անցկացնելու
19.04.2024 | 21:15
«Քարեր են նետում տանս կողմ, հայհոյում». կենդանասերի բողոքն ու հարևանների դժգոհությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մայրցամաքային եվրոպական վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի գլխավորած պատվիրակությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱԳՆ-ին, գրում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր կապված ներկա տարածաշրջանային անվտանգության, այդ թվում՝ եռակողմ հայտարարության իրագործման, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հետ։ Կողմերը նաև ընդգծել են ադրբեջանաֆրանսիական համագործակցության զարգացման ներուժը և դրանում փոխադարձ հետաքրքրություն արտահայտել։

Հաղորդվում է, որ Ջեյհուն Բայրամովը ֆրանսիական կողմի ուշադրությունն է հրավիրել Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների՝ Արցախ կատարած այցին ու նշել, որ իբր նման այցերը վնաս են հասցնում տարածաշրջանում հետկոնֆլիկտային փուլում խաղաղության հաստատմանը։ Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս քննարկվել են։

Ուշագրավն այն է, որ ֆրանսիական պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին։ Այդ մասին են վկայում հանդիպման լուսանկարները, որոնք, ի դեպ, հրապարակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ոչինչ չհաղորդելով Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի այցի մասին։ Ստացվում է, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում բարձրաձայնել ու թաքցնում է Մինսկի խմբի համանախագահի հետ քննարկումների փաստը։
Հավելենք, որ օրերս Ստեֆան Վիսկոնտին այցով Հայաստանում էր, այդ ընթացքում նա հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

Էմմա Չոբանյան