«Խոսքը Էյվազլար հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական ուժերը գործողություններ են իրականացնում». Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
24.04.2024 | 22:19
Հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները և, այնուամենայնիվ, մնում է ուժեղ և չխոնարհված. Ադամ Շիֆ
24.04.2024 | 21:59
Պատմական ճշմարտություններին առերեսվելն անհրաժեշտ է՝ վերքերը բուժելու և ընդհանուր ապագա կառուցելու համար․ Թուրքիայի քրդամետ կուսակցություն
24.04.2024 | 21:45
ՀՀ-ն մեծացնում է Ադրբեջանի կողմից հարձակման չենթարկվելու շանսը․ Արևմուտքին շահագրգռում ենք՝ ճնշի Ալիևին․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:37
Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը հայերենով գրառում է կատարել
24.04.2024 | 21:24
Մեծ Եղե՞ռն, թե՞ Հայոց ցեղասպանություն․ Փաշինյանի ուղերձների փոփոխությունը 6 տարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 21:15
Բայդենը ստորագրել է Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը
Բոլորը

«Դուք տիրապետո՞ւմ եք՝ սահմանի այդ հատվածը հիմա անվտանգային ինչպիսի կառուցվածք ունի, և թե՛ ադրբեջանական ստորաբաժանումները, թե՛ մեր սահմանապահ ստորաբաժանումները և ռուսական ստորաբաժանումները ինչ խնդիր են իրականացնում այդ սահմանի ճանապարհային այդ հատվածում։

Խոսքը Էյվազլար հատվածի մասին է, որտեղ ադրբեջանական ոստիկանական ուժերը գործողություններ են իրականացրել վերջին օրերի ընթացքում, և այդ գործողությունները չեն տեղավորվում սահմանային խնդիրների տրամաբանության շրջանակում։ Ոստիկանության ուժերը կանգնեցնում են պարսկական մեքենաներն ու գումար են վերցնում պարսկական բեռնատար մեքենաներից»,-խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ գումար տալիս են միայն իրանական մեքենաների վարորդները:

«Պետք է հասկանալ՝ այդ գործողությունը ի՞նչ բնույթ ունի։ Հիմա դա մաքայի՞ն գործողություն է, թե՞ պարզապես ապօրինի գործողություն է, ոնց որ «ԳԱԻ»-ի աշխատողներինը։ Հիշո՞ւմ եք՝ մի պահ կար, երբ Օսեթիայում համատարած, ամեն մեկն իր տան դիմաց «բլոկ-պոստ» էր դրել՝ չլուծված խնդիրների շրջանակում և գումար էին գանձում», – նշեց Քոչարյանը։

Նա հայտարարեց, որ խնդիրն իրար մեջ պետք է պարզեն Իրանն ու Ադրբեջանը։

«Հիմա Իրանի և Ադրբեջանի միջև պետք է ճշտեն՝ այս գոծողությունները տեղավորվում են որպես մաքսակետի՞, թե՞ դրանք ապօրինի գործողություններ են։ Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին, ճիշտ հասկացեք։ Հիմա սահմանապահ զորքերի մեր տեղակայումը, ադրբեջանական ուժերի տեղակայումը և ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծվում է, որպեսզի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան, չկրակենք իրար վրա, մինչև որ մտնենք այն փուլ, որտեղ պետք է ճշտվեն սահմանային դեմակրացիայի և դելիմիտացիայի հետ առնչվող խնդիրները»,- ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: