Բոլոր պատգամավորներն Անկախության օրվա առթիվ պարգևավճար են ստացել, մենք չենք օգտվելու դրանից. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
25.04.2024 | 10:46
Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարումը
25.04.2024 | 10:31
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
25.04.2024 | 10:27
Արտարժույթների փոխարժեքներն ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2024 | 10:04
Քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել պայմանավորվածություններ․ ՀՀ ՊՆ
25.04.2024 | 09:48
Նավթի գները նվազել են
25.04.2024 | 00:15
Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԺԲ երթի մասնակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2024 | 23:30
Թուրքիայում քուրդ լրագրողներ են ձերբակալվել «ահաբեկչական գործունեության համար»
24.04.2024 | 23:28
ԱԺԲ-ից ահազանգում են՝ 96 համակիր բերման է ենթարկվել․ ԼՐԱՑՎԱԾ
24.04.2024 | 23:21
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2024 | 23:10
ԱՄՆ կոնգրեսականների օգնականների մի խումբ այցով Բաքվում է
24.04.2024 | 22:56
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
24.04.2024 | 22:52
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
24.04.2024 | 22:44
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
24.04.2024 | 22:29
Կանադան Airbus-ին թույլատրել է օգտագործել ռուսական տիտանը
Բոլորը

Անվտանգության ճգնաժամը Հայաստանում դեռևս հաղթահարված չէ։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ սեպտեմբերի 17-ին ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Իսկ շաբաթվա գլխավոր թեման, փոխնախագահի խոսքով, Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրումն է։ «Չնայած մենք կառավարության հետ ձեռք էինք բերել պայմանավորվածություն, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը օրերս գա Ազգային ժողով և մասնակցի այս թեմայի քննարկմանը, բայց նախատեսված հանդիպումն այդպես էլ չկայացավ»,- նշեց Սաղաթելյանը։

Ազգային ժողովի փոխնախագահը հայտարարեց, որ պատգամավորները, այդ թվում, ընդդիմադիրները, ստացել են պարգևավճարներ։ Սաղաթելյանը նշեց, որ դա տեղի է ունեցել րոպեներ առաջ, շատ մանրամասների տեղյակ չէ, սակայն ենթադրում է՝ անկախության տոնով է պայմանավորված։

«Սա մեզ համար անընդունելի է, «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ մենք չենք օգտվելու այդ պարգևավճարներից, մեզ համար դա անընդունելի ու դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10 հազարից ավելի վիրավորներ ու հաշմանդամություն ունեցող անձինք ու այս իրավիճակում պետական պաշտոնյաները շարունակում են պարգևավճար ստանալ»,- նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենք այդ գումարից չեն օգտվելու՝ կա՛մ կվերադարձնեն պետական բյուջե, կամ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որևէ ծրագիր։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ պարգևավճարների հետ կապված պատրաստվում են բողոք ներկայացնել ՀՀ սահմանադրական դատարան՝ գտնելով, որ դա ապօրինի գործընթաց է։

Մանրամասները՝ տեսանյութում: