ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ. Լին Թրեյսին՝ Ալեն Սիմոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2024 | 14:19
Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից
29.03.2024 | 14:17
Երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
29.03.2024 | 14:09
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
29.03.2024 | 13:58
Բաքուն պարզաբանել է, թե ինչու Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը չի ցուցադրել
29.03.2024 | 13:57
Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում
29.03.2024 | 13:48
ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը քաղաքական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.03.2024 | 13:48
«Կրոկուս»-ում ահաբեկչությունից տուժածներից թիվը հասել է 382-ի
29.03.2024 | 13:40
Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի ԱԳ նախարար
29.03.2024 | 13:38
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ
29.03.2024 | 13:27
Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել
29.03.2024 | 13:18
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին պարտավորեցրել է լրացուցիչ ուղիներ բացել՝ Գազայի հատված օգնություն հասցնելու համար
29.03.2024 | 13:05
Ուշադրություն է դարձվելու ՀՀ-ի տնտեսական կայունությանը․ Պետեր Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին
29.03.2024 | 12:58
Պուտինը կհրավիրվի G20-ին միայն ընդհանուր համաձայնության դեպքում․ Մակրոն
29.03.2024 | 12:47
Դատավորները ժողով են հրավիրել․ օրակարգում կարևոր հարցեր են
29.03.2024 | 12:42
Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն․ նա տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

«Ալեն Սիմոնյանը, ողջունելով դեսպանին, նշեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Միացյալ Նահանգների հետ Հայաստանը զարգացրել է գործընկերային եւ բարեկամական հարաբերություններ, որոնք ընդգրկում են համագործակցության լայն շրջանակ: Նա բարձր գնահատեց ժողովրդավարության ամրապնդման, տնտեսական զարգացման, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործում ԱՄՆ-ի կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող աջակցությունը: Ալեն Սիմոնյանը նշեց, որ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը: Նա դեսպանին տեղեկացրեց, որ Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը, որը կարեւոր օղակ է երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցության, ինչպես նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման համար:

Անդրադառնալով հետպատերազմյան իրադրությանը` ԱԺ նախագահը նշեց, որ այս պահին առաջնային է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից ապակառուցողական հռետորաբանությունը չի կարող հանգեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո եւ այդ միջնորդական առաքելության կողմից մշակված սկզբունքների իրագործման հիման վրա:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը նշեց, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի իշխանությունների հետ: Զրույցի ընթացքում կարեւորվեցին օրենդիր մարմնի հետ փոխգործակցությունը, ժողովրդավարական գործընթացների զարգացումն ու ամրապնդումը: Դեսպանը շեշտեց նաեւ ԱՄՆ վարչակազմի հավատարմությունը ԵԱՀԿ ՄԽ շրջանակում գործունեության իրականացմանը:

Քննարկվեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում իրականացվելիք բարեփոխումներին առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: