Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ չենք կարող որոշում ընդունել. Սուրեն Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.04.2024 | 23:30
Էրդողանը կարող է լքել իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը
18.04.2024 | 23:15
Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
18.04.2024 | 23:08
Բաքվի հերթական հակաֆրանսիական քայլը․ Ադրբեջանի Մեջլիսը Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայի կոնգրեսի հետ հուշագիր է ստորագրել
18.04.2024 | 22:53
Թուրքիայում երկրաշարժից հետո փլուզումներ կան
18.04.2024 | 22:41
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.04.2024 | 22:24
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է
18.04.2024 | 22:10
Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի նոր օր է նշանակել
18.04.2024 | 21:54
Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում. այրվել է խոտածածկույթ
18.04.2024 | 21:40
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շուրջ 34,000 մարդու կյանք են խլել
18.04.2024 | 21:24
Միսիան ավարտված է. ինչ խնդիր լուծեցին և ինչու են վաղաժամ հեռանում ռուս խաղաղապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 21:16
Մոսկվայում ադրբեջանցին սպանել է տղամարդուն, որն իրեն նկատողություն է արել մայթին կայանելու համար
18.04.2024 | 21:00
Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:43
Շուրջ 50 երկրներ դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա
18.04.2024 | 20:20
ՀՀ-ն փոքր հաղթանակ տարավ․ ՌԴ-ին չհաջողվեց խաղաղապահներին ФСБ-ի անվան տակ բերել Սյունիք, միջանցք վերցնել. Ռոբերտ Ղևոնդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 20:12
Փոխվարչապետ Խաչատրյանը և Բրիս Ռոքֆոն անդրադարձել են Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ընթացիկ աշխատանքներին
Բոլորը

Այսօր Գյումրու «Շիրակ» օդանավակայանի սպասասրահի բացման պաշտոնական արարողությանը մասնակցող փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված լարված իրավիճակին ու ադրբեջանցիների կողմից երկու իրանցի վարորդների ձերբակալմանը, ասաց, որ խնդրի լուծումը ՀՀ-ի դաշտում չէ։

Ըստ նրա, այս պահին բանակցություններ են ընթանում․ այս ուղղությամբ Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտական խողովակներն են աշխատում, և ամենայն հավանականությամբ, նրանց եռօրյա ժամկետում բաց կթողնեն։

Պատասխանելով այն հարցին էլ, թե հաշվի չէին առել, որ նման խնդիր կարող է առաջանալ, փոխվարչապետն ասաց, որ նման ռիսկեր չեն քննարկվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ուղղությամբ ռուս սահմանապահներն են աշխատում։

«Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետերն Ադրբեջանի անելիքն են, մենք չենք կարող այստեղ որոշում ընդունել։ Ես չեմ կարող այսօր որոշել, որ չի լինելու, որովհետև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև այդ հատվածը նախնական ո՛չ դելիմիտացված է, ո՛չ դեմարկացված, բայց Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ճանապարհն արդեն իսկ ուվագծված է»,-ասաց փոխվարչապետը։

Փոխվարչապետը վստահեցրեց, որ բեռնափոխադրումների ցուցանիշն այս խնդրի հետևանքով չի նվազել։ «Երեք անշարժ և երկու շարժական ոստիկանական էկիպաժ ունենք, որ ուղեկցում են բեռնատարներին։ Անհրաժեշտության դեպքում այն բեռնատարները, որոնք կցանկանան երթևեկել Կապան-Տաթև ուղղությամբ, կարող են երթևեկել ոստիկանների ուղեկցությամբ։ Այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում և առանց ոստիկանների ուղեկցության խնդիրներ կարող են առաջանալ։

Շատերը խուսափում են դրանից, որովհետև մեքենաները գերբեռնված են և հաշվի են առնում այն, որ փոքր քարից անգամ անցանկալի դեպքեր կարող են տեղի ունենալ։ Բայց ունենք նաև այդ ուղղությամբ շարժվողներ,մասնավորապես միջին չափի մեքենաները Տաթև-Կապան ուղղությամբ կարողանում են երթևեկել։ Մեծ հաշվով ասֆալտապատումից հետո մենք կկարողանանք իրականացնել մեքենաների ազատ տեղաշարժն այս ուղղությամբ։

Միակ խնդիրը կարող է ծագել «Սատանի կամուրջ» կոչվող վայրում, սա Տաթևի հատվածում է, բայց այլընտրանք մենք արդեն սկսել ենք կառուցել Տաթև-Լծեն ճանապարհը»։

Փոխվարչապետն ասաց, որ մինչ տարեվերջ կունենանք այս ճանապարհի գրունտային տարբերակը։

Արմիկ Մովսիսյան