Ձեզ թվում է` պետք է կյանքը կանգնացնե՞նք, զբաղվենք միայն այդ ճանապարհով. Քերոբյանը` ադրբեջանական անցակետի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

«Ձեզ թվում է` պետք է կյանքը կանգնացնե՞նք, զբաղվենք միայն այդ ճանապարհո՞վ. չշնչենք- չարտաշնչե՞նք, չքնենք-չզարթնե՞նք: Այդ խնդիրը պետք է լուծել, բայց բացի դրանից՝ կան նաև շատ այլ խնդիրներ և դրանք ևս պետք է լուծել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարները ստուգելու և գումար գանձելու վերաբերյալ հարցին։

«Խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, բանակցություններն անընդհատ են տեղի ունենում, շփումն արդեն կա՝ թե՛ դիվանագետների, թե՛ ռազմական գործիչների, թե՛ անվտանգության ծառայությունների միջև… Որոշ ուղղություններով կա արդյունավետ համագործակցություն»,- նշեց Քերոբյանը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավոր է իրանական կողմը դադարեցնի ապրանքների ներմուծումը Հայաստան՝ Քերոբյանը նշեց. «Խոչընդոտներ են առաջացել, բայց չեմ կարծում, թե խոշոր չափի պրոբլեմ կա, խոչընդոտը, վստահ եմ, կհաղթահարվի շատ մոտ ապագայում: Բայց, գիտեք, որ ունենք նաև շրջանցիկ ճանապարհ, որը լավը չէ, բայց աշխատող ճանապարհ է, և վատագուն դեպքում, մենք, այպես ասած, պլան Բ-ն ունենք: Հիմա ինտենսիվ աշխատանքներ ենք իրականացվում, որպեսզի այդ ճանապարհն ավելի հարմար լինի անցնելու համար, նաև Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Սիսիան հատվածի վերաբերյալ շատ մոտ ենք գործնական խոշոր քայլեր անելու, կառավարությունը նախատեսում է 1 միլիարդ դոլար ներդնել Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար»:

Մանրամասները՝ տեսանյութում: