9 մլն ՀՀ դրամ ընտրակաշառք տալու փորձի համար որպես մեղադրյալ ներգրավված Արմավիրի նախկին քաղաքապետի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

9 մլն ՀՀ դրամ ընտրակաշառք տալու փորձի համար որպես մեղադրյալ ներգրավված Արմավիրի նախկին քաղաքապետի վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է: Ընդհանուր առմամբ ընտրական հանցագործությունների համար մեղադրանք է առաջադրվել 75 անձի. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը նույն մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ փորձել են 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում կաշառք տալ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ներկայացված թեկնածուների ցուցակի 16-րդ համարը զբաղեցնող Ռուբեն Խլղաթյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գագիկ Պետրոսյանի հետ` արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի մարզի առնվազն 147 ընտրողների գումարի տեսքով կաշառք տալու վերաբերյալ: Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, 2021 թվականի հունիսի 10-ին Ռ. Խլղաթյանը գնացել է Ջանֆիդա գյուղում գտնվող Գ. Պետրոսյանի բնակության վայր` ընտրակաշառքի առարկա հանդիսացող 9.000.000 ՀՀ դրամը նրան փոխանցելու և Գ. Պետրոսյանի կողմից այդ գումարը ընտրողներին հասցեական տալու համար: Սակայն Ռ. Խլղաթյանը և Գ. Պետրոսյանը հանցագործությունը ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ գումարի փոխանցման պահին ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շրջանակներում բերման են ենթարկվել, իսկ ընտրակաշառքի առարկա գումարը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ:

Վերը նշված հանցավոր արարքների` կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար խմբի կազմում երկու կամ ավելի անձանց գումարի տեսքով կաշառք տալու փորձի համար Ռուբեն Խլղաթյանին և Գագիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հարկ է նշել, որ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրական հանցագործությունների, այդ թվում` ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննված քրեական գործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 75 անձի: