Իշխանությունը ենթադրում է, որ սահմանագծումից հետո իրենց նշած տարածքներն անցնելու են Ադրբեջանին. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

«Կարծում եմ՝ նախևառաջ դրա մեջ կարող է թաքնված պահ լինել. այսինքն՝ իշխանությունները ենթադրում են, որ այդ տարածքները սահմանազատումից հետո անցնելու են ադրբեջանցիներին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ նաև վարչապետն իր խոսքում բնակավայրերի ադրբեջանական անվանումներն են օգտագործել:

«Թե ինչ իրավապայմանագրային հենքի վրա և ինչ իրադրության գնահատման արդյունքում պետք է դա իրականացվի, ես չեմ հասկանում: Ի հակառակ մեր իշխանության՝ Ադրբեջանը փորձում է հայկական բնակավայրերը ադրբեջանական անուններով ներկայացնել; Սա Ադրբեջանի կողմից Հայաստանի ղեկավարության նկատմամբ հերթական ճնշման քաղաքականությունն է»:

Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունում նշված է, որ համակամրտող կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, որտեղ գտնվում են այդ պահին, նաև պետք է Ադրբեջանին հանձնվեին Քարվաճառի, Ակնայի, Քաշաթաղի և հարավային շրջանները:

«Սա հասկանալի է, եթե մի կողմից վերլուծենք, բայց մյուս կողմից անհասկանալի է, որ այն տարածքների հետ կապված, որոնք ռազմավարական նշանակություն ունեն, հետագա խաղաղության պայմանագրի կնքումից հետո, իրական սահմանազատման ու սահմանագծման ժամանակ խնդիրներ են առաջանալու: Առանց մի կրակոցի հանձնել ադրբեջանցիներին, սա մեզ համար, իհարկե, անհասկանալի է: Ի՞նչ է նշանակում Խորհրդային Միության քարտեզ, որոնք են դրանց իրավական հիմքերը, որտեղ են այդ քարտեզները ճանաչվել. որևէ մեկը պարզ կերպով հանրությանը չի ներկայացնում: Մենք ունենք բազմաթիվ պատմաբաններ, իրավագետներ, որոնց համար պատմական իրավագրությունն անչափ կարևոր է, շատերը ապացուցում են, որ այդ տարածքները եղել են հայկական, և խորհրդային տարիներին այսպիսի ճնշումների ընթացքում անցել են ադրբեջանցիներին: Այսինքն՝ պետք էր կանգնել այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել է:

Այնտեղ, որտեղ առանց որևէ հենքի, առանց կոնկրետ իրավական փաստաթղթի դիրքերն անցել են ադրբեջանցիներին, հետագայում իրական սահմանագծման, սահմանազատման աշխատանքներից հետո, երբ հասկանանք, որ դա հայկական է, շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին այդ դիրքերից հետ շպրտել»,- ընդգծեց Օհանյանը՝ հավելելով, որ նկատի ունի և՛  ռազմավարական բարձունքները, և՛ Գորիս – Կապան ճանապարհի այն հատվածները, որտեղ ադրբեջանցիներն այսօր արդեն ոստիկանական հենակետեր են տեղադրել:

Մանրամասները՝ տեսանյութում: