ԵՄ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական սահմանի լարվածության թուլացմանը

Լուրեր

17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հարավային Կովկասի ու Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ամփոփել է Հայաստան կատարած այցն ու կարևորել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազումը։ Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում։

«Հայաստան կատարած այցի լավ ավարտ երկու օրվա ինտենսիվ հանդիպումներից հետո։ Երասխ այցը հստակ պատկերացում տվեց, թե ինչքան մոտ են տեղակայված Հայաստանի ու Ադրբեջանի դիրքերը։ Կարևոր է նվազեցնել սահմանի լարվածությունը՝ բանակցությունների մթնոլորտը բարելավելու համար։ ԵՄ-ն պատրաստ է դրան աջակցել»,- գրել է Կլաարը։

Նշենք, որ Հայաստան կատարած այցի շրջանակում ԵՄ պաշտոնյան հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Կլաարը պատրաստվում է այցելել նաև Ադրբեջան։

 

Էմմա Չոբանյան