ՌԴ Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը համերգով հանդես կգա Երևանում

Լուրեր

12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակում՝ ս. թ. hունիսի 15-ին` ժամը 19:30–ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Ռուսաստանի պետական ակադեմիական Պ. Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախմբի համերգը` Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ․ տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

Համերգի ընթացքում կհնչեն Պ. Ի. Չայկովսկու «Հինգերորդ սիմֆոնիան», Ա. Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը» և այլ ստեղծագործություններ: Մենակատար՝  երիտասարդ ջութակահար Դիանա Ադամյան:

Իննսունամյա պատմություն ունեցող այս հեղինակավոր նվագախումբը ղեկավարել են Լորին Մաազելը, Կուրտ Մազուրը, Եվգենի Մրավինսկին: Նվագախմբի հետ հանդես են եկել մենակատարներ Սվյատոսլավ Ռիխտերը, Դավիդ Օյստրախը, Լուչիանո Պավարոտին, Վիկտոր Տրետյակովը, Պինկաս Ցուկերմանը, Յուրի Բաշմետը, Դենիս Մացուևը, Բորիս Բերեզովսկին, Եվգենի Կիսինը, Մաքսիմ Վենգերովը, Վադիմ Ռեպինը և այլոք: 1974 թվականից ի վեր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Վլադիմիր Ֆեդոսեևը:

1995-2004 Վլադիմիր Ֆեդոսեևը թվականներին հանդիսացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը, Տոկիոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին հրավիրյալ դիրիժորը և շուրջ 10 տարի` Ցյուրիխի օպերայի և Ցյուրիխի «Տոնհալլե» նվագախմբի հրավիրյալ դիրիժորը:

Պ. Ի. Չայկովսկու ստեղծագործությունների լավագույն և խորաթափանց կատարումների համար 1993 թվականին նվագախմբին շնորհվել է կոմպոզիտորի անունը: Նվագախմբի նվագացանկը ահռելի է. հայտնի են Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու, Բրամսի, Մալերի և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանությունները: Խմբի ձայնասկավառակները թողարկվել են «Սոնի», «Ուորներ Քլասսիքս ենդ Զազզ», «Ֆիլիպս», «Մելոդիա» և այլ հեղինակավոր ընկերությունների կողմից: