2008-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակման գործընթացը նախապատրաստելու մեջ մեծ դեր է ունեցել Քոչարյանը. Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Վերաքննիչ դատարանում, նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանի գլխավորությամբ, շարունակում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքի քննությունը:

Հիշեցնենք, օգոստոսի 30-ի նիստում փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել՝ վերացնել գրավը կամ նվազեցնել դրա չափը. նախորդ տարվա հունիսին, դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց: Գրավի այդ չափն աննախադեպ է ՀՀ-ի համար։ Պաշտպանական կողմի միջնորդության հիմքում դրված է այն հանգամանքը, որ 300.1 հոդվածի հատկանիշներով քրեական հետապնդումը դադարեցվել է և նշված խափանման միջոցը որոշելու պատճառների մեծ մասը վերացել է: Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահմանադրական դատարանը 300.1 հոդվածը (սահմանադրական կարգի տապալում), ըստ որի մեղադրանքներ էին առաջադրվել Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ, հակասահմանադրական էր ճանաչել։ Այդ մասով մեղադրանքը հանվել էր, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցվել։

Տուժողի պաշտպան Սեդա Սաֆարյանն այսօր իր ելույթում հայտարարեց, որ առաջին ատյանի դատարանի որոշումն անհիմն է: Իր գնահատմամբ, քրեական հետապնդումը դադարեցնելու՝ դատարանի հիմնավորումը ապացուցում է, որ դատարանն էլ է գիտակցել, որ տվյալ նորմի սահմանադրականության խնդիրը դեռ չի նշանակում, որ հանցակազմը բացակայում է, ուստի դատարանն ընտրել է հանցագործության դեպքի հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը: Դա, Սեդա Սաֆարյանի գնահատմամբ, տուժող կողմի համար ծանր հետևանքներ է առաջացրել՝ երկու անգամ՝ 2008-ին և այժմ զրկելով տուժող կողմին իրենց իրավունքի պաշտպանություն իրականացնելուց:

Սաֆարյանն նաև նշեց, որ ապացուցված է ամբաստանյալների առնչությունը և մասնակցությունը հանացագործության կատարմանը:

Փաստաբանն ընդգծեց. «2008-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակման գործընթացը նախապատրաստելու մեջ մեծ դեր է ունեցել Ռոբերտ Քոչարյանը»:

Մանրամասները՝ տեսանյութում: