Հոկտեմբերի 27-ի գործով չեմ ասել բոլոր հանցակիցները, պատվիրատուները բացահայտված են․ Ջհանգիրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ԱԺ-ում ընթերցեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ 2017թ. հարցազրույցից մի հատված, որտեղ նա նշել է. «Բայց Ձեզ ով ասաց՝ չբացահայտվեց, Հոկտեմբերի 27-ի գործը, ինչ կա -չկա` բացահայտված է, և ամեն ինչ քրեական գործի նյութերում է՝ թե՛ հիմնական, որը գնացել է դատարան, թե՛ անջատված մասի գործի նյութերում է:  Ամեն ինչ քրեական գործի մեջ է: Ջհանգիրյանն իր գզրոցում, բարձի տակ որևէ բան չի պահել»:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Ջհանգիրյանը նույն կարծիքին է մնացել, թե այնուամենայնիվ, որպես ԲԴԽ նախագահ, գզրոցներից ինչ-որ բան կհանի:

Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց, որ ինչ ասել է, ուժի մեջ է. «Ամեն ինչ այդ գործի մեջ է, ամեն ինչ բացահայտված է, պարզ է, և հիմա էլ նախաքննությունը շարունակվում է, մենք այն ժամանակ, այդ պայմաններում, կարողացել ենք անել անհնարինը, և այդ ամենը արձանագրված է գործի նյութերում: Այո՛, իմ գզրոցներում որևէ բան չկա, ինչ կա, այդ գործի մեջ է: Ժամանակին, երբ ինձ հանիրավի կասկածում էին, իմ գզրոցները քրքրել են, չկասկածեք»:

Ջհանգիրյանը հստակեցրեց. «Ես չեմ ասել, որ բոլոր հանցակիցները, պատվիրատուները բացահայտված են, այլ ասել եմ՝ ինչ կա – չկա այդ գործի մեջ է»:

Մանրամասները՝ տեսանյութում: