Ի վնաս ՀՀ-ի ոչինչ չի արվելու. եթե այդպես չստացվի, պատասխանատվությունը կրելու ենք. Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

«Անարդարացի ոչինչ, անկեղծ ասած, չեմ տեսնում, քանի որ մենք հիմա արդեն պառլամենտական երկիր ենք»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում նախագծին, որով առաջարկվում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել նախագահի, վարչապետի, և ԱԺ նախագահի ընտանիքների բժշկական օգնությունն ու սպասարկումը»,-նշեց Բադալյանը:

Պատգամավորը հայտարարեց նաև, որ նախագծով պետբյուջեի հաշվին պաշտոնյաներին տրվող բուժօգնության հնարավորությունն ինքը որպես առավելություն չի ընկալում. «Ես դա առավելություն չեմ համարում, կարծում եմ, որ այստեղ անվտանգային հարցեր կան»:

Հարցին, թե արդարացի՞ է, որ ԱԺ նախագահն ու նրա ընտանիքը պետբյուջեի հաշվին պետք է բուժում ստանան, իսկ թոշակառուն մնա նույն կենսաթոշակով, Լուսինե Բադալյանը պատասխանեց․ «Իրարից շատ տարբեր բաներ են։ Շատ տարբեր։ Ոչ մի կերպ չես կարող համեմատել։ Սրանք իրար հետ կապ չունեցող երևույթներ են։ Թոշակը մենք արդեն հասցրել ենք մեկ անգամ բարձրացնել և, ինչպես խոստացել է մեր քաղաքական թիմը, այն ամեն տարի պետք է աճման կարգով բարձրանա»։

Ձեր խմբակցության անդամները տեղյակ չեն, թե ինչ են բանակցում, պայմանավորվում կամ ինչ որոշում է կայացնում ձեր քաղաքական ղեկավարը: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Լուսինե Բադալյանը նշեց. «Այո՛, մենք անցել ենք բավականին դժվար ճանապարհ, բայց պատասխանատվությունից որևէ մեկս չի խուսափում, շատ բաներով տեղյակ չլինելով հանդերձ, մենք շարունակում ենք մնալ, և երբ կգա պատասխանատվության պահը, բոլորս հավասար կրելու ենք այդ պատասխանատվությունը:

Անկախ նրանից, ես տեղյակ եմ, թե ոչ, թե քաղաքական առաջնորդն ինչ է բանակցում, ես վստահ եմ, որ հաստատ իմ մեջքի ետևում ի վնաս Հայաստանի Հանրապետության ոչինչ չի արվելու, եթե այդպես չստացվի պատասխանատվությունը մենք կրելու ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: